Համերգներ

Գալիք համերգներ
30 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Երևանի պետական կամերային երգչախումբ. Հարություն Թոփիկյան–75

Հուլիսի 30-ին՝ 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը նվիրված Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին։

Երեկոյի ընթացքում կհնչեն հայ խմբերգային արվեստի կարևորագույն հեղինակների ստեղծագործություններ՝ ներկայացնելով այն երաժշտական ժառանգությունն ու ստեղծագործական ուղին, որի ձևավորման ու զարգացման մեջ Հարություն Թոփիկյանն ունեցել է բացառիկ ներդրում։

Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

Ծրագրում՝
• Կոմիտաս
• Էդգար Հովհաննիսյան
• Մարտին Վարդազարյան
• Երվանդ Երկանյան
• Տիգրան Մանսուրյան

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու մեծ երաժշտի, խմբավարի և մանկավարժի հոբելյանը։

Տոմսի արժեքը՝  2000-3000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը