Համերգներ

Գալիք համերգներ
10 սեպ
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում տեղի կկայանա համերգ՝ նվիրված 20-րդ դարի հայ երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին: 

Սիրված կոմպոզիտորի ազգային շնչով, մեղեդային հարստությամբ գրված և մեծ ժողովրդականություն վայելող երգերն ու պարեղանակները կներկայացնեն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը։ 

Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան՝  
•    Վարդան Բադալյանը,
•    Արփին, 
•    Մավր Մկրտչյանը, 
•    Լուսինե Մարկոսյանը,
•    Գայանե Ղամբարյանը, 
•    Արամո Մամիկոնյանը, 
•    Մարիաննա Գևորգյանը,
•    և Զաքար Քեշիշեանը:

«Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան:
Համերգն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը