Երգեհոն
Հայաստանի բազմաժանր երաժշտական կյանքում իր ուրույն տեղն ու լսարանն ունի երգեհոնային երաժշտությունը: Դրա վկայությունն են հանրահայտ հայազգի երգեհոնահարներն ու բազմաթիվ երգեհոնների առկայությունը Երևանում, Էջմիածնում, Չարենցավանում, Կապանում և Գյումրիում: Հայաստանն ունեցել է և ունի երգեհոնային արվեստի լավ դպրոց, որի հիմնադիրը և լավագույն ներկայացուցիչը Վահագն Ստամբոլցյանն է:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար: Առաջին համերգին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը:
Դահլիճում հնչում են ինչպես դասական, այնպես էլ հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ և հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ: Անցկացվում են երգեհոնային փառատոներ:
Հայաստանցի երգեհոնահարները մեծ հաջողությամբ ելույթներ են ունենում արտերկրում, մասնակցում միջազգային փառատոնների և մրցույթների: Իսկ Վահագն Ստամբոլցյանը միջազգային մրցույթների ժյուրիի սպասված անդամ էր:
Հայաստանում մշտական համերգներով հանդես են եկել Ռուսաստանի, Բալթյան երկրների, Ֆինլանդիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների երգեհոնահարները: Քչերը գիտեն, որ Հայաստանում հանդես է եկել նաև ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր և երգեհոնահար Մորիս Դյուրուֆլեն:
Hoofdwerk | Borstwerk | Pedaal | ||||||||
Prestant | 8' | Holpijp | 8' | Subbas | 16' | |||||
Bourdon | 8' | Roerfluit | 4' | Prestant | 8' | |||||
Octaaf | 4' | Nasard | 3' | Trompet | 8' | |||||
Fluit | 4' | Gemshoorn | 2' | |||||||
Quint | 3' | Terts | 1 3/5' | |||||||
Octaaf | 2' | Flageolet | 1' | |||||||
Sesquialter | II | Kromhoorn | 8' | |||||||
Mixtuur | IV | |||||||||
Koppels | ||||||||||
Hoofdwerk - Borstwerk | Tremulant | Manuaalomvang | C - f''' | |||||||
Pedaal - Hoofdwerk | Pedaalomvang | C - f' | ||||||||
Pedaal - Borstwerk |