Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը (ԿԵԱԿ) հիմնադրվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշմամբ՝ միավորելով «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը», «Հայաստանի պետական կամերային նվագախումբը» և «Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը»։
Այսօր ԿԵԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի կամերային երաժշտական արվեստի կարևորագույն կառույցներից մեկը՝ միավորելով հայկական կամերային ժանրի առաջատար ստեղծագործական երաժշտախմբերը և շարունակելով դրանց ստեղծագործական ու մշակութային ժառանգությունը։
Կենտրոնի գործունեությունն ուղղված է՝
- -հայկական կամերային երաժշտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը,
- -հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացմանը,
- -ժամանակակից ստեղծագործական գործընթացների խթանմանը,
- -հայ կոմպոզիտորների և կատարողների հանրահռչակմանը։
ԿԵԱԿ-ը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է գործունեություն երաժշտական և կատարողական արվեստի ոլորտում՝ իրականացնելով պետական մշակութային ծրագրեր և համերգային լայնածավալ գործունեություն։
ԿԵԱԿ-ի մասնաճյուղերը
- -Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
- -Հայաստանի պետական կամերային երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
- -Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան
- -«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
- -Երևանի պետական կամերային երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
- -Կոմիտասի անվան ազգային քառյակ
Գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան