
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆ - 2024
2024թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպերտի նախարարության աջակցությամբ կկայանա ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ:
Հայաստանյան երգհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն՝ Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանին (Իտալիա), Պիտեր Քլայներթ (Գերմանիա), Նարինե Սիմոնյանը (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստին (Իտալիա / Գերմանիա)...:
Համերգացանկ՝
Հոկտեմբեր 12 – Համերգ Կապանի արվեստի պետական քոլեջում
Հոկտեմբեր 24 – Ջոշեմ Շուրման(Նիդերլանդներ) - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հոկտեմբեր 27 – Համերգ Գյումրու Սբ․ Նշան Եկեղեցում
Նոյեմբեր 2 – Նարինե Սիմոնյան(Ֆրանսիա) - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նոյեմբեր 8 – Պիտեր Քլայներտ (Գերմանիա) - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նոյեմբեր 16 – Էուջենիո Ֆաջիանի(Իտալիա) - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նոյեմբեր 23 – VIVALDI - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նոյեմբեր 30 – Սալվատորե Պրոնեստի(Իտալիա) - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն