Համերգներ

Գալիք համերգներ
26 սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին:
Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսին Սառաջյանը, Կարինե Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև սոպրանո Իրինա Զաքյանը, սրնգահարուհի Հասմիկ Հարությունյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև «Գյուրջիև անսամբլը»՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի ղեկավարությամբ։

Ծրագրում՝ 
Հարություն Թագվորյան 
• Կոմիտաս. «Յայս Յարկ», «Ամեն, Հայր սուրբ»
• Մակար Եկմալյան. «Գովեա Երուսաղեմ» 
• Կոմիտաս. «Ալագյազ», «Խնկի ծառ»
Հասմիկ Հարությունյան(սրինգ)

Լուսին Սառաջյան
• Գրիգոր Պահլավունի/Կոմիտաս. «Ով զարմանալի» 
• Ներսես Շնորհալի/Մակար Եկմալյան. «Ամէն Հայր Սուրբ» 

Կարինե Հովհաննիսյան 
• Արթուր Ավանեսով. «Չինար ես» 

«Գյուրջիև անսամբլ»
• Կոմիտաս. «Խորհուրդ խորին» մշ.՝ Լ. Էսկենյանի

Թերեզա Ոսկանյան 
• Նարեկացի / Ե. Երկանյան. « Հավիկ»
• Գարի Քյոսայան. «Պրելյուդ»  երգեհոնի համար
• Գարի Քյոսայան. «Ավե Մարիա»
Իրինա Զաքյան (սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ) 

Արմեն Աղաջանյան 
• Գրիգոր Նարեկացի. «Հավուն Հավուն» (ձայնազարդումը՝ Սերգեյ Աղաջանյանի)
• Էդուարդ Բաղդասարյան. Հատված հայկական պատարագից
Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ)

Դավիթ Հովհաննիսյան 
• Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը» 

Աննա Առուստամյան 
• Էդուարդ Հայրապետյան. «Շարականներ» 3 կրկնագիր երգեհոնի համար, ըստ Ներսես Շնորհալու (առաջին կատարում)

Տոմսերի արժեքը՝  3000-5000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը