Համերգներ

Գալիք համերգներ
04 դեկ
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս
Մխիթար Սեբաստացի-350

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։

Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։

Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու գործերը՝ Նորայր Հարությունյանի մշակումներով։

Ծրագիր՝

  • Երանուհի Մարիամ
  • Անճառին խորան
  • Զքեզ, սուրբ Հայր Անտոնիէ
  • Օրօր Ա
  • Օրոր Բ
  • Օրոր Գ
  • Գովեալ դասուցն հրեղինաց
  • Աղաչեմ զքեզ, Աստուածածին
  • Երկիր և երկինք
  • Օրհներգ առ Սուրբ Հովսեփ
  • Գոչեմ առ Քեզ

-Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։
-Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ

Համերգի գլխավոր գործընկերն է «Լենդմարկ Կապիտալ» ընկերությունը, գործընկերներն են Իտալիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»  և «Մեգերյան կարպետ» ընկերությունները։

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը