Իտալական երաժշտության լավագույն հիթերը կենդանի կատարմամբ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը կներկայացնեն իտալական երաժշտության գեղեցիկ երեկո։
Երեկոյի ընթացքում կենդանի կատարմամբ կհնչեն իտալական երաժշտության ամենահայտնի և սիրված հիթերը՝ Ադրիանո Չելենտանոյի, Տոտո Կուտունյոյի, Լուչանո Պավարոտիի, Ալ Բանոյի, Ռոմինա Փաուերի, Նինո Ռոտայի և այլ հանրահայտ կատարողների ու կոմպոզիտորների երկացանկից։
Մասնակցում են՝
- Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյան
- Երևանի պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան
Մենակատարներ՝
- Տիգրան Մելքոնյան. տենոր
- Նարեկ Բալդրյան․ տենոր
- Նելլի Քալաշյան․ սոպրանո
- Ալբերտ Նավասարդյան. սաքսոֆոն
Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Անջելո Նիգրո։
Միացե՛ք մեզ՝ մտովի ճանապարհորդելու Իտալիա և կենդանի հնչողությամբ վայելելու իտալական հանրահայտ հիթերը՝ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների գեղեցիկ կատարմամբ։
Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120






