Գալիք համերգներ
19
դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն իր 2026 թվականի վերջին մենահամերգը նվիրում է 20-րդ դարի ինքնատիպ կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությանը։ Համերգի ընթացքում կներկայացվի կոմպոզիտորի ստեղծագործական հարուստ և բազմաշերտ ժառանգությունը։
Երաժշտական երեկոն կկայանա 19 դեկտեմբերին՝ ժամը 19:30, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։
Երաժշտական երեկոն կկայանա 19 դեկտեմբերին՝ ժամը 19:30, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։
Մենահամերգին սպասվում է «Scriabin: Bright Lights, Dark Flames» ալբոմի շնորհանդեսը` թողարկված բրիտանական Azure Sky Records-ի կողմից: Սկավառակն արդեն արժանացել է միջազգային հեղինակավոր պարբերականների ուշադրությանը։
Ծրագրում` Ալեքսանդր Սկրյաբին (1872-1915)
Op. 2, Op. 16 (N1), Op. 25 (N3), Op. 27, Op. 32, Op. 45, Op. 52, Op. 57, Op. 63, Op. 68, Op. 71, Op. 73, Op. 74
Համերգն իրականացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ։
Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ։
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






