Համերգներ

Գալիք համերգներ
09 դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հանուն առողջ սերնդի» խորագրով բարեգործական մեծ գալա համերգը։
Մեկ բեմում կհամախմբվեն հայկական դասական, ժողովրդական, հեղինակային, ջազային և ռոք երաժշտության լավագույն ներկայացուցիչները՝ միավորվելով հանուն կարևոր նպատակի։
Համերգի ողջ հասույթը կուղղվի պատանի Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում։

Դասական
• Լուսինե Ազարյան
• «Աննա Մայիլյան վոկալ տրիո»
• «ԱՐԱՐ» երգչախումբ
• «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբ
• KV ART ensemble
•Հովհաննես Մանուկյան. երգեհոն

Ֆոլկ
• Արսեն Գրիգորյան (Մրո)
• Արսեն Պետրոսյան. դուդուկ
• Միքայել Ոսկանյան. թառ
• «Գաթա Բենդ»

Ջազ
• Վահագն Հայրապետյան. դաշնամուր

Ռոք
• Մհեր Մանուկյան «ԼԱՎ ԷԼԻ» ռոք խումբ
• «NEMRA» ռոք խումբ

Բարդեր
• Էդուարդ Զորիկյան
• Վախթանգ Հարությունյան
• Հայկ Պետրոսյան

Վահան Արծրունի
• Անաիս Արծրունի
• Նելլի Մանուկյան. Ֆլեյտա
• Մադաթ Ավանեսով. դաշնամուր

Տոմսերի արժեքը՝ 5000 - 10000 դրամ  
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը