Համերգներ

Գալիք համերգներ
28 սեպ
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանի հոբելյանական, հեղինակային համերգը:
Առաջին անգամ հայկական բեմում կհնչեն Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը և աշխարհում միակ Կոնցերտը ձայնի և ջազ նվագախմբի համար, որը կղեկավարի հեղինակը:  
Ճանաչված մենակատարների մասնակցությամբ համերգում կհնչեն նաև կոմպոզիտորի հանրահայտ և լեգենդար վոկալ-գործիքային ստեղծագործությունները։
Համերգին մասնակցում են՝
• Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան
• Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան
• Հատուկ ելույթ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան
Մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան, Աննա Վարդազարյան, Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան:

Համերգավար՝ Կարեն Քոչարյան:

Ծրագիր՝
Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբ
• «Հայրենի ղողանջներ»  ժողովրդական երգերի մշակուﬓեր երգչախմբի համար, a’capella 
(Հայաստանյան պրեմիերա)
ա. Էսօր ուրբաթ պիտեր
բ. Բերդիցը աշեցի
գ. Լուսնակն առեր
դ. Կանաչել ա արտերը 
ե. Սանդի երգ  
զ. Սոնա յար 
է. Ալ չեմ խաղա 
ը. Արշակն ելավ
թ. Ախ, սևավոր, սևիկ աղջիկ 
ժ. Թամզարա 

• «Տիրամայր», խոսք Ներսես Արք․Պոզապալյանի
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան
• «Վոկալիզ» քառաձայն երգչախմբի համար, առաջին կատարում 
• «Ազգ Հայկազեան», խոսք Գևորգ Կարապետյանի 

Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ 
• «Տիեզերք» 
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
• Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, ﬔնակատար Աննա Վարդազարյան, դիրիժոր՝ Կ․Պետրոսյան (Հայաստանյան պրեմիերա) 
• «Գյումրի» 
• Վարիացիաններ ֆլուգելհորնի և նվագախմբի համար», մենակատար՝ Դանիել Մելքոնյան
• «Գառնի» 
• «Հայաստան» ﬔնակատարի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Տիգրան Հակոբյան  

Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը