Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի և «Dialog Project» երաժշտական խմբի համատեղ համերգը:
Նախագիծը միավորում է Երևանի պետական կամերային երգչախմբին և «Dialog Project» երաժշտական խմբին՝ ստեղծելով երկխոսություն Կոմիտասի երաժշտական ժառանգության, հայկական ժողովրդական երաժշտության և ջազի միջև։
Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված նոր մեկնաբանություններում ավանդական հայկական հնչողությունը հանդիպում է ժամանակակից երաժշտական լեզվին՝ բացելով Կոմիտասի երաժշտությունը նոր լսողության և ընկալման համար։
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
«Dialog Project»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Սուչյան։
Մշակումների հեղինակ՝ Վահագն Բաբլոյան
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120






