Համերգներ

Գալիք համերգներ
07 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայանա սոպրանո Սոֆյա Սայադյանի բեմական գործունեության 25-ամյակին նվիրված համերգով։
Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված և նշանակալի ստեղծագործություններ՝ ներկայացնելով հայ երգարվեստի և վոկալ երաժշտության հարուստ ժառանգությունը։

Հայաստանի պետական կամերային երգչախումբ
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՌոբերտՄլքեյան

Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/
Դաշնակահար՝ Ելենա Վարդազարյան

Ծրագիր՝

Սոֆյա Սայադյան /սոպրանո/
• Գուրգեն Ալեմշահ․ «Իմ երգը»
• Գեղունի Չթչյան․«Աղավնիներ»
• Բարսեղ Կանաչյան․ «Օրոր»
• Արտեմի Այվազյան․ «Երևան»
• Առնո Բաբաջանյան․ «Ճերմակափետուր»

Հայաստանի պետական կամերային երգչախումբ
• Կոմիտաս. «Գութաներգ» «Ել , Ել»
• Ռոբերտ Մլքեյան. «Մարալ» /մշակում/

Հայաստանի պետական կամերային երգչախումբ և մենակատարներ
• Կոնստանտին Պետրոսյան – «Տիրամայր»
Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/
• Առնո Բաբաջանյան. «Տղերքը որոնք  չկան»
Մենակատարներ՝Սոֆյա Սայադյան/սոպրանո/,Մավր Մկրտչյան/տենոր/,Ռազմիկ  Բաղդասարյան/տենոր/
• Արմեն Տիգրանյան. «Անուշի խելագարությունը»՝ «Անուշ» օպերայից Մենակատար՝ Սոֆյա Սայադյան /սոպրանո/
• Ալեքսանդր Հարությունյան. «Հայրենիքիս հետ»
Մենակատարներ ՝ Սոֆյա Սայադյան/սոպրանո/, Արամ  Ավետիսյան /բարիտոն/, Արմեն  Գրիգորյան /բաս/

Տոմսերի արժեքը` 3000-5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը