Գալիք համերգներ
24
սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
«Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր». Տաղարան համույթ-45
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր» խորագրով համերգը:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ՝
- Լուսինե Առաքելյան. սոպրանո
- Անահիտ Դիլբարյան. դաշնամուր
Ծրագիր՝
- Յոհան Սեբաստիան Բախ. «Ողորմիր ինձ, Աստված իմ», «Erbarme dich, mein Gott»՝ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայից, BWV 244
- Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Son come navicella»՝ «Lungi dal mio bel nume» կանտատից և «Il pastor fido» օպերայից
- Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Dì, crudele amore»՝ «Amadigi di Gaula» օպերայից
- Յոհան Սեբաստիան Բախ. Կլավեսինի կոնցերտ ռե մինոր, BWV 1052
- Ֆեդերիկո Մորենո Տորոբա. «La Petenera»՝ «La Marchenera» սարսուելայից
- Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո»
- Կառլոս Գուաստավինո. «Վարդը և ուռենին»
- Ագուստին Լարա. «Գրանադա»
- Իսաակ Ալբենիս. Հատվածներ իսպանական սյուիտից
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։






