Համերգներ

Գալիք համերգներ
20 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն կներկայացնեն «Հայկական ժողովրդական երգերի մշակումներ» խորագրով համերգային ծրագիրը։

Երեկոյի ընթացքում կհնչեն Ապարանի և Համշենի ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Մենակատարներ՝
•    Ամալյա Թորոսյան
•    Անի Հովակիմյան
•    Էդգար Վարոսյան
•    Արամո Մամիկոնյան
•    Ազատ Հովհաննիսյան

Ծրագրում՝ 
- «Մեր հայաթը դիփ քյալամ ու բողկ ա». 
Ապարանի ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Հայրապետյանի
-«Յար, մտքիդ մեռնիմ». 
Ապարանի ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Հայրապետյանի
-«Գնացիր, մնացիր».
Ապարանի ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Հայրապետյանի
-«Հազարներից քեզ եմ սիրել».
Ապարանի ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Հայրապետյանի
-«Սիրուն աղճիկ». 
Համեշենի ժողովրդական երգ, մշակումը՝ Աննա Ազիզյանի
-«Առնեմ էլնեմ Ալագյազ». 
Ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Բաբլոյանի
-«Էլլա, էլլա». 
Համշենի ժողովրդական երգ, մշակումը՝ Աննա Ազիզյանի
-«Երկինքն ամպէ, հովն անուշ». 
Ժողովրդական երգ, մշակումը՝ Էդգար Հովհաննիսյանի
-«Սինե, Սինե, Սինամե». 
Ապարանի ժողովրդական երգ, մշակումը՝ Վահագն Հայրապետյանի

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 6000, 8000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

21 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Կիթառի երաժշտության երեկո

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա կիթառի երաժշտության երեկո։
Համերգային ծրագրով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Բարդի Մինասյանը։
Երեկոյի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և լատինաամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

 

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

23 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Երվանդ Երկանյան – 75. հոբելյանական համերգ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի երկարամյա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյան 75-ամյակին։

Համերգին մասնակցում են «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)։

Մենակատարներ՝

  • Թերեզա Ոսկանյան. երգեհոն
  • Հասմիկ Հարությունյան. բլուլ
  • Սեդրակ Երկանյան. դաշնամուր
  • Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո
  • Իրինա Զաքյան. սոպրանո

Ծրագրում`

Երվանդ Երկանյանի վոկալ, գործիքային, խմբերգային ստեղծագործություններ և մշակումներ։

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։

24 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ երգեհոնահար, կոմպոզիտոր, երգեհոնային երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցած Գի Բովեյի (Շվեյցարիա) մենահամերգը:
Գի Բովեն ժամանակակից երգեհոնային աշխարհի ամենահեղինակավոր վարպետներից  է, ով հեղինակել է երգեհոնային 220 ստեղծագործոթյուն և ձայնագրել 50 ձայնասկավառակ: 
Նա հրավիրված պրոֆեսոր է Եվրոպայի բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում:

Ծրագրում՝
- Յոհան Սեբաստիան Բախ (1685 – 1750). Պրելյուդ և Ֆուգա ռե մինոր 539 (ջութակի սոնատի, BWV 1001 առաջին Պրելյուդի հետ միասին, գործիքավորումը՝ Գի Բովեի)
- Կանարիոս (18-րդ դարի անանուն իսպանական ստեղծագործություն)
- Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսո (1584-1654). Տիենտո 59 (Facultad organica-ից) 
- Անանուն (18-րդ և 19-րդ դարեր) 3 ժողովրդական ստեղծագործություն Մեքսիկայից
•    Մարչա
•    Օախակենյա
•    Պինոտեպա
- Ջակոմո Պուչինի 1858-1924)
•    Պիկոլո Վալցեր
•    Սկոսա էլետրիկա 
- 3 ժողովրդական ստեղծագործություն տնային երգեհոնի համար (18-րդ դար, շվեյցարական Տոգենբուրգ տարածաշրջանից)
- Գի Բովե (ծնվ. 1942). Ֆանդանգո միո 

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 6000, 8000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

28 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Կոմիտասին» խորագրով Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, Ռոբերտ Մլքեյան։

Ներածական խոսքը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի

Ծրագրում՝
Կոմիտաս Վարդապետ․ Հարսանեկան երգեր․ Շար Ա
•    Երկնից գետնից
•    Մերիկ ջան հալալ
•    Թագվորի մեր, դուս արի
•    Թագվոր բարով
•    Էն դիզան
•    Առնեմ երթամ իմ յարը
մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո), Վրեժ Ղարիբյան (տենոր)
Հայ գեղջուկ պարերգեր. Շար Բ
•    Յարիս անուն Պալասան
•    Աղջի, անունդ Շուշան
•    Կալերի ճամփին կեցա
•    Բաղի պատը դդում ա
•    Պուճուր աղջիկ սեվավոր
•    Վարդ ա յարս
•    Հոյ իմ նազանի յարը
մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո), Վրեժ Ղարիբյան (տենոր)
•    Հովն անուշ
•    Մշո շորոր 
Լուսինե Գրիգորյան (դաշնամուր)
Էդգար Հովհաննիսյան․    
•    Ցորեն եմ ցանել
•    Անուշ անուրջով 
Երվանդ Երկանյան․    
•    Նավզիկե
Տիգրան Մանսուրյան․
•    Ասացված հոր համար
Մելիք Մավիսակալյան․ Ժողովրդական երգերի մշակումներ
•    Մշո սարեր
•    Արե յար արե
Դավիթ Հալաջյան
•    Կկոնդաս
•    Սանդ կծեծեմ
Ռոբերտ Մլքեյան․ Ժողովրդական երգերի մշակումներ
•    Նինո 
մենակատար՝ Վրեժ Ղարիբյան (տենոր)
•    Մայրամ
մենակատարներ՝ Ռազմիկ Բաղդասարյան (տենոր), Մավր Մկրտչյան (տենոր), Աբել Աբելյան (բարիտոն), Արամ Ավետիսյան (բարիտոն)
•    Բինգյոլ 
մենակատարներ՝ Ռազմիկ Բաղդասարյան (տենոր), Մավր Մկրտչյան (տենոր), Աբել Աբելյան (բարիտոն), Արամ Ավետիսյան (բարիտոն)

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

29 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
ՊԵՐԳՈԼԵԶԻ. «STABAT MATER»

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ՝ Վահագն Պապյանի ղեկավարությամբ, կներկայացնեն բարոկկո ժամանակաշրջանի երկու նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։

  • Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
  • Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

Ծրագրում՝

  1. Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի. «Stabat Mater»
  2. Յոհան Սեբաստիան Բախ.  Հոբոյի կոնցերտը ռե մինորում, BWV 1059R

Մենակատար՝

Մարտինե Վարնիկի. Հոբոյ (էստոնիա)
Նելլի Քալաշյան.սոպրանո
Մանուշ Հարությունյան.մեցցո-սոպրանո

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը