Համերգներ

Գալիք համերգներ
21 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  տեղի կունենա համերգ` նվիրված Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին: Մենահամերգով հանդես կգա երգեհոնահարների նոր սերնդի ականավոր ներկայացուցիչ Հիրոկո Ինոուէն (Ճապոնիա/Ռուսաստան): 
Կիոտոյի (Ճապոնիա), Մոսկվայի (Ռուսաստան) և Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիաներում ուսանած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափներկիր Հիրոկո Ինոուէն ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում՝ հանդես գալով մենահամերգներով և համագործակցելով տարբեր նվագախմբերի հետ: 
Հիրոկո Ինոուէն լուրջ, խորը և նուրբ երաժիշտ է, ում նրա երկացանկը աչքի է ընկնում կատարողականության արտասովոր լայնությամբ և ժանրերի բազմազանությամբ։
Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություներին զուգահեռ Հիրոկոն համերգին կներկայանա նաև ճապոնացի հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ:
Համերգն իրականացվում է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրում՝
Միտիո Միյագի. «Ծովը գարնանը»
Միքայել Թարիվերդիև. «Մայր տաճար», հեղինակային երգեհոնային իմպրովիզացիա՝ «Հնաոճ կատակերգություն» ֆիլմից
Միքայել Թարիվերդիև. «Կասանդրա», Երգեհոնի կոնցերտ # 1, op. 91
Յուի Կակինումա. «Լոտոս»
Միքայել Թարիվերդիև. «Բասսո օստինատո», Երգեհոնի #2 «Պոլիֆոնիկ տետր» կոնցերտից, op. 93
Տակաշի Յոշիմացու. «Պլեադների պարեր» 
Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»՝ «Ուղևորը «Հասարակածից» ֆիլմի երաժշտությունից
Միքայել Թարիվերդիև. «Ձյուն Լենինգրադի վրա»՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից

Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

26 նոյ
Գնել տոմս
Նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի և նրա դստեր՝ Կամիլա Երկանյանի համերգ-ցուցահանդեսը։
Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական ստեղծագործություններ, իսկ համերգասրահի պատերը կզարդարվեն Սեդրակ և Կամիլա Երկանյանների հեղինակած գեղանկարներով, որոնցից շատերը հանրությանը կներկայացվեն առաջին անգամ։
Երաժշտության և կերպարվեստի այս յուրահատուկ համադրությունը հանդիսատեսին կպարգևի արվեստով լի գեղեցիկ երեկո։

Ծրագրում`
1. Ֆրեդերիկ Շոպեն. Սկերցո հ.2, b-moll
2. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ֆանտազիա d-moll
3. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ռոնդո D-dur

Մենակատար՝ Սեդրակ Երկանյան 

4. Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ երկու դաշնամուրի համար (4 մաս)

Մենակատարներ՝ Սեդրակ Երկանյան, Կամիլա Երկանյան

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը