Համերգներ

Գալիք համերգներ
04 սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գյուրջիև անսամբլը կներկայացնեն «Գյուրջիև և հայ միջնադարյան հոգևոր և ծիսական երաժշտություն» խորագրով համերգը։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան
Գյուրջիև անսամբլի գեղարվեստական ղեկավար և գործիքավորող՝ Լևոն Էսկենյան

Գյուրջիև անսամբլը երևանյան հանդիսատեսին կներկայացնի իր նոր ծրագրի պրեմիերան։

Ծրագիրը միավորում է Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստն ու ծիսական երաժշտական ավանդույթները՝ նոր հնչեղություն ստանալով Լևոն Էսկենյանի նուրբ և ինքնատիպ գործիքավորումներում։

Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000 ՀՀ դրամ

ՀԱՄԵՐԳԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 6 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը