Սեպտեմբերի 17-ին՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգան դաշնակահարներ Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Իզաբելլա Մարությանը:
Կհնչեն 20-րդ դարի հայ դասական երաժշտարվեստի մեծագույն երախտավորներ Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Աշոտ Խուդոյանի, Գրիգոր Հովունցի և այլոց ստեղծագործությունները։
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:
Ծրագիր՝
• Ղազարոս Սարյան. «Երեք պոստլյուդիա»
• Ադամ Խուդոյան. «Էլեգիա», «Նոստալգիա», «Տեսիլք», «Հումորեսկ»
• Էդվարդ Միրզոյան. «Տոկատինա», «Պոեմ»
• Ալեքսանդր Հարությունյան. «Հովը փչեց լեռներում», «Սասունցիների պարը», Երեք պիես «Վեց տրամադրություն» շարքից
• Առնո Բաբաջանյան. «Կապրիչիո», «Խորալ», «Սասունցիների պարը», «Պոեմ»
• Գագիկ Հովունց. Երկու պիես «Մոնոգրամ» (նվիրված՝ Ալ․ Հարությունյանին և Ա․ Բաբաջանյանին)
• Էդվարդ Միրզոյան. «Լեզգինկա» (պարային սյուիտից), փոխադրումը 2 դաշնամուրի համար՝ Մարտին Վարդազարյանի
• Ալեքսանդր Հարությունյան և Առնո Բաբաջանյան. «Հայկական ռապսոդիա» 2 դաշնամուրի համար
Համերգավար՝ Օլյա Նուրիջանյան։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






