Գալիք համերգներ
11
սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Բրամս և Չայկովսկի. 2026–2027 համերգաշրջանի բացման համերգ
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին և վայելելու Յոհաննես Բրամսի ու Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները։
Համերգը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հենց այս երաժշտական երեկոյով կմեկնարկեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2026–2027 համերգաշրջանները։
Նվագախումբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։
Մենակատար՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան
Ծրագրում՝
- Յոհաննես Բրամս. Դաշնամուրային կվինտետ ֆա մինոր, op. 34
- Պյոտր Իլյիչ Չայկովսկի. Սերենադ լարային նվագախմբի համար դո մաժոր, op. 48
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120






