Համերգներ

Գալիք համերգներ
18 սեպ
Գնել տոմս
Հայաստանի պետական կամերային նվագախումբ. Ասիայի հյուրախաղերին ընդառաջ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ Ասիայի հյուրախաղերին ընդառաջ համերգը։ Համերգը կղեկավարի դիրիժոր, տենոր և համերգի գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը (Միացյալ Թագավորություն)։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։

Հայաստանյան ունկնդիրը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու այն համերգային ծրագիրը, որով նվագախումբը հանդես կգա Ասիայի առաջիկա հյուրախաղերի ընթացքում՝ ներկայացնելով հայկական դասական երաժշտության հարուստ ժառանգությունը։

Մենակատարներ՝

  • Շողիկ Թորոսյանը. սոպրանո, Լիբանան
  • Կատարինե Հովսեփյանը. դաշնամուր
  • Աստղիկ Վարդանյանը. ջութակ

Ծրագրում՝

1-ին մաս

  • Էդուարդ Միրզոյան. «Տոնական Վալս»
  • Ալեքսանդր Սպենդիարյան. «Երևանյան Էսկիզներ»՝ «Էնզելի», «Երևանյան Էսկիզներ»՝ «Հիջաս», «Այ Վարդ» ռոմանս
  • Խաչատուր Ավետիսյան. «Ծաղկած բալենի»
  • Առնո Բաբաջանյան. «Արիա վոկալիզ», «Նոկտյուրն», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Մեր սիրելի Երևան»
  • Վաղարշակ Կոտոյան. «Իմ Երևան»
  • Արամ Խաչատրյան. «Խաչատրյանա» սյուիտ

2-րդ մաս

  • Էդուարդ Գրիգ. «Հոլբերգ սյուիտ» օպուս 40

Փոխադրումները՝ Սիփան Օլահի 

Երեկոյի ընթացքում համերգասրահի ցուցասրահում կներկայացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հավաքածուից։

Սիրով հրավիրում ենք վայելելու հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները և միասին ճանապարհելու Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ մաղթելով հաջող ու հիշարժան հյուրախաղեր։

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ | 

Պարտեր՝ 1-3-րդ կարգ   7000 ՀՀ դր.
                 4-6-րդ կարգ    5000  ՀՀ դր.
                7-13-րդ  կարգ  3000  ՀՀ դր   

Ամֆիթատրոն՝

                1-2-րդ  կարգ      4000  ՀՀ դր.
                  3-5-րդ կարգ       3000 ՀՀ դր.

  Օթյակներ՝                      3000դր. ՀՀ դր.

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը