Համերգներ

Գալիք համերգներ
22 հլս
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս
Հուլիսի 22-ին՝ ժամը 20։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում կկայանա բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված հայկական էստրադային և կոմպոզիտորական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի երաժշտությանը և նրա 105-րդ հոբելյանին։

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունների նոր ջազային մշակումները՝ երգչուհի Աննա Կոստանյանի և Դավիթ Մելքոնյան քառյակի կատարմամբ՝ արված հատուկ այս նախագծի համար։ Լայն ճանաչում ունեցող մեղեդիները ներկայանում են ժամանակակից հնչողությամբ և նոր գեղարվեստական մոտեցմամբ՝ պահպանելով իրենց երաժշտական և հուզական հիմքը։

Նախագիծը ներկայացնում է հայկական երաժշտական ժառանգության նոր ընթերցում՝ ժամանակակից ջազի, իմպրովիզացիայի և կենդանի անսամբլային մտածողության միջոցով։

Մասնակիցներ՝
• Աննա Կոստանյան. վոկալ
• Դավիթ Մելքոնյան. սաքսոֆոն, մշակումներ
• Կարեն Գրիգորյան. դաշնամուր
• Դեյվ Գյոդակյան. կոնտրաբաս
• Հակոբ Օրդակյան. հարվածայիններ

Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը