Գալիք համերգներ
21
հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Երգեհոնային երաժշտության համերգ. Հարություն Թագվորյան
Հուլիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Մենահամերգով հանդես կգա Հարություն Թագվորյանը: Կհնչեն բարոկկո դարաշրջանի գերմանացի և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին մասնակցում են՝ սոպրանո Նելլի Գասպարյանը և քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը։
Ծրագրում՝
- Նիկոլաուս Բրունս. Պրելյուդ և ֆուգա սոլ մաժոր
- Ջիրոլամո Ֆրեսկոբալդի. Տոկկատ սոլ մաժոր
- Դիտրիխ Բուքստեհուդե. Պրելյուդ և ֆուգա ռե մինոր, BuxWV140
- Ջիրոլամո Ֆրեսկոբալդի. Կապրիչչիո, Արիա վարիացիայով
- Ջովաննի Բատիստա Պերգոլեզի. Արիա Ստաբատ Մատերից՝ «Vidit zum» (Նելլի Գասպարյան, սոպրանո)
- Տոմազո Ալբինոնի. Ադաջիո (Մարիաննա Գևորգյան, քանոն)
- Վիվալդի-Վալտեր.Կոնցերտ սի մինոր
- Յոհան Սեբաստիան Բախ.
- Տոկկատ և ֆուգա ռե մինոր (դորիական), BWV538
- Խորալային պրելյուդ «Արթնացեք, ձայնն է մեզ կանչում», BWV 645
- Խորալային պրելյուդ «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», BWV731
-Խորալային պրելյուդ «Քրիստոսը մահվան կապանքների մեջ», BWV625
- Պրելյուդ և ֆուգա լյա մինոր, BWV543
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46






