Համերգներ

Գալիք համերգներ
18 հլս
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 18-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է Արսեն Պետրոսյան քառյակի համերգին: Համերգի հատուկ հյուրն է բաս դուդուկուկահար Սեսար Վեասը՝ Չիլից։


• Արսեն Պետրոսյան. դուդուկ
• Աստղիկ Սնեցունց. քանոն
• Վլադիմիր Պապիկյան. սանթուր
• Ավետիս Քեոսեյան. դհոլ, դափ
• Սեսար Վեաս. բաս դուդուկ, Չիլի

Արսեն Պետրոսյան Քառյակը հիմնադրվել է 2018 թվականին՝ հանրահայտ դուդուկահար Արսեն Պետրոսյանի կողմից, որը համարվում է իր սերնդի հայկական դուդուկի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Քառյակի ստեղծման հիմնական նպատակը հայկական ավանդական և հոգևոր երաժշտությունը միջազգային լսարանին ներկայացնելն է։ Համույթի երգացանկը ներառում է հայկական հնագույն ու խորհրդավոր երաժշտություն՝ ընդգրկելով Հայաստանի պատմական ժամանակագրության տարբեր դարաշրջաններ և ժանրեր։

Համույթը ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր բեմերում, ինչպիսիք են՝ Wiener Konzerthaus (Վիեննա), Salle Cortot (Փարիզ), Concertgebouw Brugge (Բրյուգե), Great Amber (Լիեպայա) և բազմաթիվ այլ հեղինակավոր համերգային հարթակներում։

Ծրագրում՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։

Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը