Նորություններ

photo-7jpg_2kZKV.jpeg
12 03 2026

Ֆրանսիական երաժշտության երեկո․ Վահագն Պապյանի առաջին համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես գեղարվեստական ղեկավար

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներիշրջանակում Կոմիտասի անվան կամերայիներաժշտության տանը մարտի 11-ին կայացել էֆրանսիական երաժշտության երեկո։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել նորանշանակ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։

Համերգի ընթացքում տեղի է ունեցել նաև խորհրդանշական և հուզիչ պահ․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով և հանդիսավոր կերպով դիրիժորի փայտիկը փոխանցել է Վահագն Պապյանին։

Վահագն Պապյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության և գնահատանքի համար, ողջունել ներկաներին և ներկայացրել համերգային ծրագիրը, որն ընդգրկում էր ֆրանսիական դասական երաժշտության գեղեցիկ էջերից ընտրված ստեղծագործություններ։

Համերգին որպես մենակատարներ հանդես են եկել ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան և հայ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը, որոնց կատարումները ջերմությամբ ընդունվել են հանդիսատեսի կողմից։

Ծրագրում հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների՝ Կլոդ Դեբյուսիի, Շառլ Գունոյի, Ժյուլ Մասնեի, Կամիլ Սեն-Սանսի և Էռնեստ Շոսոնի ստեղծագործությունները՝ ստեղծելով նուրբ, գունեղ և հագեցած երաժշտական մթնոլորտ։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի այս գեղեցիկ երեկոն վերածվել է ֆրանսիական երաժշտարվեստի նրբության, գեղարվեստական բարձր ճաշակի և բարձրակարգ կատարողական արվեստի յուրահատուկ տոնի։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նվագախումբը կներկայացնի ևս երկու համերգ։ Համերգաշարը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։


Поделиться
Класс