Միլկիցա Ռադովանովիչի մենահամերգը Կապանում
Կապանի արվեստի պետական քոլեջում հոկտեմբերի 8-ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնի շրջանակումկայացել է միջազգային ճանաչում ունեցող, Նորվեգիայում բնակվող սերբ երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի մենահամերգը։
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը։ Կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից նաcշնորհակալություն է հայտնել ներկաներին՝ փառատոնի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
Ընդգծելով Կապանի առանձնահատուկ նշանակությունը փառատոնի համար՝ Սուքիասյանը նշել է, որ քաղաքում էգտնվում Վահագն Ստամբոլցյանի կողմից Հայաստանբերված երգեհոններից մեկը, իսկ քոլեջի համերգասրահը, ի նշան անվանի երաժշտի վաստակի հանդեպ կապանցիների երախտագիտության, կրում է նրա անունը։
Հաջորդիվ ներկաներին ողջունել է Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, կարևորել փառատոնի անցկացումը Կապանում՝ նշելով, որ քաղաքն արդեն չորրորդ անգամ է հյուրընկալել երաժշտական այս նախաձեռնությունը։ Անդրադառնալով Վահագն Ստամբոլցյանի ժառանգությանը՝ ընդգծել է անվանի երաժշտի նշանակալի ավանդը Կապանում երգեհոնային արվեստի զարգացման, երգեհոնային դպրոցի կայացման գործում`առանձնահատուկ կարևորելով նրա դերակատարությունը Կապանի արվեստի պետական քոլեջը երգեհոնով համալրելու հարցում։ Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանին և Կամերային երաժշտության ազգային կենտրոնին՝ նախաձեռնության և շարունակական համագործակցության համար, ինչպես նաև Միլկիցա Ռադովանովիչին՝ Կապանում ելույթ ունենալու համար։
Ծրագրում ընդգրկված էին եվրոպացի կոմպոզիտորներ Յոհան Սեբաստիան Բախի, Տոմազո Ալբինիոնիի, Ֆելիքս Մենդելսոնի, Էդվարդ Գրիգի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Հնչել են նաև հայկական հոգևոր երաժշտության նմուշներ՝ Կոմիտասի մշակումներով։
Կապանյան հանդիսատեսը մեծ ջերմությամբ և բուռն ծափահարություններով է ընդունել երգեհոնահարուհու ելույթը՝ բարձր գնահատելով նրա կատարողական վարպետությունն ու երաժշտական մեկնաբանությունները։
Առանձնահատուկ ջերմությամբ են ընդունվել հայկական հոգևոր ստեղծագործությունների կատարումները։ Հանդիսատեսը կարևորել է Միլկիցա Ռադովանովիչի մեկնաբանություններում արտահայտված հայեցի զգացողություններն ու նրբերանգները։
Համերգը դարձել է քաղաքի մշակութային կյանքիհիշարժան իրադարձություններից մեկը՝ նպաստելով մարզերում երգեհոնային երաժշտության հանրահռչակմանը և Վահագն Ստամբոլցյանի ժառանգության արժևորմանը։