15 09 2025
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանիպետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնումէ աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքումկներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Երևանյան համերգով, հանդիսատես կվայելիՂազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, ՎաղարշակԿոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Հյուրախաղերի ժամանակացույց՝
- Սեպտեմբերի 25` Փարիզ
- Սեպտեմբերի 28` Սիեթլ
- Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
- Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
- Հոկտեմբերի 4` Նյու Յորք
- Հոկտեմբերի 5` Բոստոն
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի ևԱզնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Մենակատարներ՝
- Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
- Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
- Աստղիկ Վարդանյան. ջութակ
- Սոնա Բարսեղյան. դաշնամուր
- Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
- Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
- Աշոտ Ղարիբյան. թավջութակ
Լրահոս