Համերգներ

Գալիք համերգներ

«Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն». Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն» խորագրով համերգը։

Դիրիժոր՝ Վահագն Պապյան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Մենակատար՝ Բելլա Ամարյան. մեցցո-սոպրանո

Ծրագրում ընդգրկված են իտալական բիսեր՝ բարոկկոյից մինչև կինեմատոգրաֆիկ երաժշտություն։

  • Արկանջելո Կորելլի. Կոնչերտո գրոսսո սոլ մինոր, Op. 6, No. 8 («Սուրբ Ծննդյան կոնցերտ») - 15
  • Օտտորինո Ռեսպիգի. Մայրամուտ (Il Tramonto) - 17′
  • Լուիջի Բոկերինի. Լարային կվինտետ մի մաժոր, Op. 13, No. 5 -19′
  • Ջակոմո Պուչինի. «Քրիզանթեմներ» (Crisantemi) - 7′
  • Պիետրո Մասկանի. «Գեղջկական ասպետություն»- 4′
  • Նինո Ռոտա. Մեղեդի «Ամարկորդ»-ից - 2′

Համերգը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 10 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը