Համերգներ

Գալիք համերգներ
06 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հուլիսի 6-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի «Ցոլուն աստղեր» խորագրով համերգը՝ նվիրված երաժշտարվեստում իրենց ուրույն հետքն ու ստեղծագործական ձեռագիրը թողած հինգ կին կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

«Ցոլուն աստղեր» խորագրով համերգը հնարավորություն է բացահայտելու տարբեր ժամանակաշրջաններ և երաժշտական աշխարհներ ներկայացնող կին հեղինակների ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացված Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։

Ծրագրում՝

Վարդ Մանուկյան
•    «Լուսեղեն երազ» (3 մասից բաղկացած), խոսք՝ Ավ. Իսահակյան
Աննա Ազիզյան
•    «Բարև», խոսք` Պաղտասար Դպիր 
•    «Հոպինա», խոսք՝ ժողովրդական
•    «Նանիկ», մշ․՝ Էդ. Ավագյան, խոսք՝ ժողովրդական 
•    «Ծափին», մշ.՝ Էդ. Ավագյան 
•    «Նանիկ»,  մշ.՝ Էդ Ավագյան, խոսք՝ ժողովրդական
Նաիրա Դիվանյան
•    «Այս աշունը», խոսք` Հրաչյա Բեյլերյան 
•    «Խաղիկ», խոսք` Հրաչյա Բեյլերյան
Արմենուհի Կարապետյան
•    «Աղոթք» ըստ Նարեկացու 
Հովհաննես Թումանյանի խոսքերով`
•    «Ցոլուն աստղեր» 
•    «Եկավ գարուն» 
•    «Արտուտիկ» 
•    «Հայոց լեռներում»
Ֆաննի Մենդելսոն
•    «Abendlich» (Երեկո)

Տոմսի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը