Համերգներ

Գալիք համերգներ
16 հնս
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

Հունիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բացառիկ «Jazzical Komitas» համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր ու ազգային երաժշտության խորությունն ու ջազային նորարարության ազատ արտահայտչականությունը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։  

Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։
Համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի ունկնդրելու Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ 
Միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը (Նյու Յորք) հայտնի է իր դասական վիրտուոզության և ջազային իմպրովիզացիայի պայթուցիկ համադրությամբ։ Նրա համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝ Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։
Չունենալով հայկական ծագում՝ Ջոել Մարտինի կապը Կոմիտասի երաժշտության հետ տևում է ավելի քան վեց տարի։ Նա իրեն անվանում է «ընտրված հայ»՝ իր խոր զգայական մեկնաբանություններով հուզելով հանդիսատեսին Երևանում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Նրա նախագիծն արդեն ներառում է երկու ձայնասկավառակ, իսկ երրորդը նախատեսվում է թողարկել՝ Գրեմմիի առաջադրման ժամանակ։
Նրան միանում է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիպան Օլահը (Լոնդոն), որի համագործակցությունը Մարտինի հետ նախագծին հաղորդում է առանձնահատուկ միջազգային և մշակութային խորություն։

Այս համերգը մաս է կազմում «Jazzical Komitas» 2026–2028 թվականների համաշխարհային շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, որից հետո նախատեսվում են ելույթներ Երևանում և Լոնդոնում։

Տոմսերի արժեքը՝ 3000–15000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը