Համերգներ

Գալիք համերգներ
27 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
«Հովեր» պետական կամերային երգչախումբ. մենակատարների համերգ

Հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների համերգը։

Ծրագրում՝

1. Ջորջ Քրամբ. «Հայտնություն», մաս I սոպրանոյի և ամպլիֆիկացված դաշնամուրի համար. (Մենակատար՝  Շահանե Աղաքարյան, սոպրանո, դաշնամուր)

2. Գաետանո Դոնիցետի. «Մի թաքուն արցունք», Նեմորինոի Արիան Սիրո Ըմպելիք Օպերայից (Մենակատար՝ Հովհաննես Օրդանյան (տենոր), կոնցերտմայստեր՝ Տաթև Մինասյան)

3. Անտոնիո Վիվալդի. «Քաղցածներին բարիքներով հագեցրեց»՝ Մագնիֆիկատից երկու սոպրանոյի համար (Մենակատարներ՝ Ամալյա Թորոսյան եւ Նվարդ Հովակիմյան, կոնցերտմայստեր՝ Տաթև Մինասյան)

4.Ֆրանց Շուբերտ. «Ձմեռային ճանապարհ» երգաշարից`

№ 4. «Սառեցում»

№ 15. «Ագռավը»

№ 23. «Կեղծ արևներ»

(Մենակատար՝ Արամո Մամիկոնյան, տենոր, կոնցերտմայստեր` Շահանե Աղաքարյան)

5.Օլիվեր Մեսսիան. Երեք մեղեդի

«Ինչո՞ւ»

«Ժպիտը»

«Կորած հարսնացուն» (Մենակատար՝ Շահվերդյան Լիլիթ, կոնցերտմայստեր` Տաթև Մինասյան)

6.Առնոլդ Շյոնբերգ. 6 երգ  օպուս 3

1. «Ինչպես էր Գեորգ ֆոն Ֆրունդսբերգն իր մասին երգում»

2. «Հուզվածները»

4.«Հարսանեկան երգ»

(Մենակատար՝ Ազատ Հովհաննիսյան, բարիտոն, կոնցերտմայստեր` Տաթև Մինասյան)

7.Ռիխարդ Շտրաուս, Ֆրանց Շուբերտ. «Ես կրում եմ իմ սերը» (Մենակատար՝ Տիգրանյան Ալբերտ, տենոր,կոնցերտմայստեր` Տաթև Մինասյան)

8.Ֆրանց Լիստ․ «Սոնետո 104 դել Պետրարկա» (Դաշնամուր՝ Տաթև Մինասյան)

Տոմսի արժեքը՝  2000-3000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718

Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը