Հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։
Ծրագրում ընդգրկված են մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ։
Կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Ծրագրում՝
• Յոհան Սեբաստիան Բախ. Խորալ No. 22` «Չարչարանքներ ըստ Հովհաննու» օրատորիայից
• Անտոն Բրուքներ․ «Ave Maria»
• Հուգո Վոլֆ․ «Վերջին խնդրանքը», «Հրաժարում»
• Ռիխարդ Վագներ. «Ջերմոցում» - փոխադրումը՝ Կ. Գոթվալդի
• Յոհաննես Բրամս․ Գերմանական «Ռեքվիեմ», մաս 4-րդ
• Վոլֆգանգ Ռիմ․ Մոտետներ՝ «Մթնել է», «Տխուր ես, հոգիս», «Նրանք մթնեցրին աչքերս»
• Քերոլայն Շոու․ «Ձեռքերին», 3-րդ մաս
• Դարիուս Միյո․ «Բաբելոն»
• Միխայել Օստրժիգա․ «Աստված օգնական մեզ»
• Ֆելիքս Մենդելսոն․ Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված»
• Յաակո Մյանտյույարվի. Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված»
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120






