Համերգներ

Գալիք համերգներ
20 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Ադրիան Հուկ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկի (Նիդերլանդներ) մենահամերգը:

Ադրիան Հուկը համերգային երգեհոնահար է։ Ութ առաջին մրցանակ է շահել Նիդերլանդների, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի և Ամերիկայի միջազգային երգեհոնային մրցույթներում: 2016 և 2018 թվականներին արժանացել է «Տարվա երիտասարդ ECHO երգեհոնահար» տիտղոսին: 2022 թվականից Ռոտերդամի քաղաքային երգեհոնահարն է: Որպես եկեղեցական երաժիշտ նա աշխատում է Լեյդենի Մարեկերկ եկեղեցում։

Ծրագրում՝
 
Գայ Բովե (1942*)
«Սալամանկա»

Յան Պիտերսոն Սվելինկ (1562-1621)
«Միայն Աստծունն է փառքը երկնքում», SwWV 299
«Ֆանտազիա արձագանքի ոճով», SwWV 275 

Դիտրիխ Բուքստեհուդե (1637-1707)
Պրելյուդ սոլ մինոր, BuxWV 163
Չակոնա մի մինոր, BuxWV 160

Գեորգ Բյոմ (1661-1733)
Պարտիտ «Հիսուս, դու չափազանց գեղեցիկ ես» արիայի հիման վրա 

Յոզեֆ Հայդն (1732-1809)
Ութ մեղեդի երաժշտական ժամացույցի համար, Hob.XIX:1-32
Allegro Moderato - Andante - Marche - Presto - Allegretto - Allegro Moderato - Menuett - Vivace

Արվո Պյարտ (1935*) 
«Pari Intervallo»

Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750)
Պրելյուդ դո մաժոր, BWV 547/1
Արիա և վարիացիաներ իտալական ոճով լյա մինոր, BWV 989
Ֆուգա դո մաժոր, 547/2 

Տոմսերի արժեքը - 3000 - 7000 ՀՀ դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

22 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կոմիտասի անվան ազգային քառյակ և Արմինե Գրիգորյան

Նոյեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը:

Համերգին որպես հրավիրված դաշնակար հանդես կգա Արմինե Գրիգորյանը:

Ծրագրում՝

-Դմիտրի Շոստակովիչ. Լարային կվարտետ N 11
 -Գուստավ Մալեր. Դաշնամուրային կվարտետ
-Ֆրանց Շուբերտ. Կվարտետ
-Կոմիտաս-Ասլամազյան. Հայկական ժողովրդական մանրանվագներ

Տոմսերի արժեքը՝ 2000-3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46    (055) 22-01-20

24 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

ՀՊԿՆ. «Վրացական գույներ»

Նոյեմբերի 24-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը։  

Դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան
Մենակատար՝ Մարիաննա Կիրակոզովա (ջութակ, Վրաստան)

«Վրացական գույներ» համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ և արտահայտիչ երաժշտական աշխարհը։

Բաց մի թողեք այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությունը, որը միավորում է մշակույթները` երաժշտության համընդհանուր լեզվով։

Ծրագրում՝
•    Օթար Թաթիշվիլի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար 
•    Վաժա Ազարաշվիլի. Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար
•    Սուլխան Ցինցաձե. Մանրանվագներ

Տոմսերի արժեքը՝ 2000-3000-5000 դրամ 

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

25 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր. ԵՊԿԵ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի արական կազմի համերգը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։ 

Ծրագրում՝
Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր
Մեսրոպ Մաշտոց «Բազում են Քո գթությունքդ»
• Հոգոր խմբերգեր, հատվածներ Կոմիտասի Պատարագից
«Քրիստոս պատարագեալ»
«Մեծացուսցե»
«Մարմին տերունական»
«Բարեխոսությամբ»
«Հայր մեր»
«Խորհուրդ խորին»
«Սուրբ, սուրբ»
• Կոմիտաս. աշխարհիկ խմբերգեր
«Ես լսեցի մի անուշ ձայն» (մշ․ Վ․ Բաբլոյան)
«Մի գեղեցիկ պարզ գիշեր էր»
«Մայր Արաքսի ափերով»
«Այ հևա, հևա սիրտս»
«Հեյ, գյուլ եմ»
«Ախ, մարալ ջան»
«Առնեմ երթամ իմ յարը»
«Բաղի պատը դդում ա»
«Չինար ես»
«էրվում եմ»
«Խնկի ծառ»

Տոմսերի արժեքը - 2000 - 3000 ՀՀ դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

26 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Flow my tears». 17-րդ դարի անգլիական կամերային երաժշտություն

Նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Flow My Tears» խորագրով համերգ:  Կհնչի 17-րդ դարի անգլիական կամերային երաժշտություն:

Ծրագրում՝

  1. Օրլանդո Գիբոնս (1583-1625). Պավանա սոլ մինոր (երգեհոն)
  2. Ուլիամ Լոս (1602-1645). Սոնատա 1 սոլ մինոր ջութակի, վիոլա դա գամբայի և երգեհոնի համար (Ֆանտազիա - արիա (ալեմանդա) - գալիարդա)
  3. Հենրի Փյորսել (1659-1695). Ֆանտազիա 10 դո մինոր չորս վիոլա դա գամբաների համար
  4. Հենրի Փյորսել. Տրիո սոնատա 1 սոլ մինոր երկու ջութակների և բասի համար  
  5. Օրլանդո Գիբոնս (1583-1625). Ֆանտազիա սոլ մինոր(երգեհոն)
  6. Մեթյու Լոք (1610-1677). Սուիտ 1 ռե մինոր չորս վիոլա դա գամբաների համար (Ֆանտազիա - Կուրանտ Սարաբանդ)
  7. Թոմաս Թոմկինս (1572-1656). Ֆանտազիա չորս ձեռքի համար(կլավեսին)
  8. Նիքոլաս Քարլտոն (1570-1630). Չափածո (վերս) չորս ձեռքի համար(կլավեսին) ՝
  9. Ուլիամ Լոս. Սոնատա 7 ռե մինոր երկու ջութաքների, վիոլա դա գամբայի և երգեհոինի համար(Ֆանտազիա - արիա (ալեմանդա) - արիա (գալիարդա))

Մենակատարներ՝

  1. Թերեզա Նաչարյան.ջութակ
  2. Նոնա Սարգսյան.ջութակ
  3. Մերի Դոլմազյան.ալտ
  4. Ֆրանցիսկա Գռունցե. վիոլա դա գամբա(Ավստրիա)
  5. Արամ Թալալյան.թավջութակ
  6. Միքայել Բալյան.երգեհոն, կլավեսին (Ավստրիա)
  7. Կարինե Հովհաննիսյան.կլավեսին

Տոմսերի արժեքը` 2000-3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18

Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

 

27 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Արքայական հունչեր, Ձոներգեր». «Տաղարան» համույթ

Նոյեմբերի  27-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Արքայական հունչեր, Ձոներգեր» խորագրով համերգը։
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։

Ծրագիր՝

1. Տիբո IV. «Վարդի Համբույրը» (շանսոն)
2. Հենրի VIII. «Մեկնումն իմ ամենամեծ ցավն է»
3. Մարգերիտ դը Նավար. «Նրան տեսնում են», «Սիրո երգի եղանակով»
4. Հենրի VIII. «Կանաչ թևքեր»
5. Թագավոր Արթուր. Հենրի Փյորսել «Չակոննա»
6. Ժան-Բատիստ Լյուլի. Օվերտյուր Սյուիտ 1, Պասակալյա, «2 Riturnelle»
7. Ժան-Բատիստ Լյուլի. «Պասակալյա» սոլ մինոր (Armide օպերայից)
8. Խոսրովիդուխտ.  «Զարմանալի է ինձ»
9. Արամ Խաչատրյան. «Ձոներգ» (խոսքերի նոր տարբերակ՝ ըստ Էքնոսի)
10. Արթուր Շահնազարյան. «Օրհներգ» (խոսք՝ Դանիել Վարուժանի)
11. Երվանդ Երկանյան. «Հույս Հայաստանի» (խոսք՝ Երվանդ Երկանյանի)

Տոմսերի արժեքը՝ 2000 -3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

29 նոյ
Գնել տոմս

«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը․ Այս անգամ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ անակնկալ․ համերգ-ներկայացումն ամբողջովին նոր շունչ ունի՝ հատուկ պատրաստված դեկորներով և հագուստներով, որոնք կբացեն երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհը նոր լույսով։
Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։ 

Տոմսերի արժեքը՝ 3000-4000-5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46


ՀՊԿՆ. «Բիսեր․ լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ»

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է «Բիսեր․ լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ» խորագրով համերգը։

Երեկոյի մենակատարն է Գինեսի ռեկորդակիր և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, փայլուն ջութակահար Նիկոլայ Մադոյանը, որի վիրտուոզ կատարումները կգրավեն յուրաքանչյուր ունկնդրի սիրտը։

Երեկոյի ընթացքում Նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Պագանինիի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռոսսինիի, Սեն Սանսի և այլ մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցները՝ իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ։ 

Միացեք մեզ՝ վայելելու կախարդական երաժշտական երեկո՝ լեցուն կրքով, վիրտուոզությամբ և աշխարհում ամենասիրված բիսերով։

Տոմսերի արժեքը՝ 3000 - 15000 դրամ 

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

14 դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Դեկտեմբեր 14 ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 105 ամյակին։
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ դասականի կամերային ստեղծագործությունները։

Մասնակիցներ`
Արմինե Գրիգորյան. դաշնամուր
Սոնա Բարսեղյան. դաշնամուր
Կարեն Շահգալդյան. ջութակ
Ավետիք Ղազարյան. կլարնետ
Էդուարդ Պապոյան. հարվածային գործիքներ
Գիլլերմո Մասիա Սալոմ. հարվածային գործիքներ

Ծրագրում`
• Պոեմ-Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
• Սյուիտ 2 դաշնամուրի համար
• Սյուիտ կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար
• Ալ. Հարությունյան-Առնո Բաբաջանյան. Հայկական Ռապսոդիա 2 դաշնամուրի համար
• Ալ․ Հարությունյան-Առնո Բաբաջանյան. Տոնական 2 դաշնամուրի և հարվածային գործիքների համար

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

19 դեկ
Գյումրու մարզամշակութային կետրոն
Գնել տոմս

«Արի անկեղծ». Գյումրի

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:30-ին, սիրով հրավիրում է Գյումրու մարզամշակութային կենտրոն՝ «Արի անկեղծ» խորագրով խոսքի ու մեղեդու ներդաշնակ երեկոյին։
Դերասաններ Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանն անկեղծության շղարշի ներքո կխոսեն հանդիսատեսի հետ բանաստեղծության լեզվով․ պարզ ու անմիջական խոսքը կդառնա զգացմունքների կամուրջ՝ բեմից դեպի հանդիսատես։ 

Սպասվում է անկեղծ զրույց սիրո, զգացմունքների, մարդկային փոխհարաբերությունների մասին՝ գեղեցիկ երաժշտական նվագակցությամբ։

Մասնակցությամբ՝
Տիգրան Բերկելյան. դաշնամուր
Սկերցո լարային քառյակ

Երեկոյի ընթացքում կընթերցեն դասական, ժամանակակից և համաշխարհային պոեզիայի բանաստեղծություններ։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 6000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46 

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը