ԽԱՉԱՏՐՅԱՆ-120 | Հայկ Մելիքյանի բացառիկ մենահամերգը
Հունիսի 14-ին, ժ. 19։30
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Խաչատրյանական տարվա արժանի մեկնարկ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում. ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։
Ծրագրում`
Արամ Խաչատրյան (1903-1978)
Վալս-կապրիս (1926)
Պար (1926)
Պոեմ (1927)
Տոկատ (1932)
Յոթ պիես Մանկական ալբոմից (1947-65)
Դաշնամուրի սոնատ (1961)
Ալեքսանդր Սպենդիարյան (1871-1928)
Օրորոցային op.3, No.2
Առնո Բաբաջանյան (1921-1983)
Էլեգիա՝ Արամ Խաչատրյանի հիշատակին (1978)
Սայաթ-Նովա (1712-1795)
Յիս մի ղարիբ բլբուլի պես (մշակումը՝ Ռոբերտ Անդրեասյանի)
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46