
ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես
Փետրվարի 11-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ - շնորհանդես: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:
Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:
Շնորհանդես-համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:
Համերգի ծրագրում՝
• Յ.Ս.Բախ -Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր
• Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար