Ծրագրում՝
-Մոցարտ. Լարային կվարտետ №17, մի բեմոլ մաժոր
-Բորոդին. Լարային կվարտետ №2
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120
Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի և «Dialog Project» երաժշտական խմբի համատեղ համերգը:
Նախագիծը միավորում է Երևանի պետական կամերային երգչախմբին և «Dialog Project» երաժշտական խմբին՝ ստեղծելով երկխոսություն Կոմիտասի երաժշտական ժառանգության, հայկական ժողովրդական երաժշտության և ջազի միջև։
Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված նոր մեկնաբանություններում ավանդական հայկական հնչողությունը հանդիպում է ժամանակակից երաժշտական լեզվին՝ բացելով Կոմիտասի երաժշտությունը նոր լսողության և ընկալման համար։
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
«Dialog Project»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Սուչյան։
Ժամանակակից մշակումների հեղինակ՝ Վահագն Բաբլոյան
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՌոբերտՄլքեյան։
Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված և նշանակալի ստեղծագործություններ՝ ներկայացնելով հայ երգարվեստի և վոկալ երաժշտության հարուստ ժառանգությունը։
Մենակատար՝ Սոֆյա Սայադյան, սոպրանո
Դաշնակահար՝ Ելենա Վարդազարյան
Համերգին որպես մենակատար հանդես կգան նաև ՝ Մավր Մկրտչյան (տենոր), Ռազմիկ Բաղդասարյան (տենոր), Արամ Ավետիսյան (բարիտոն), Արմեն Գրիգորյան (բաս):
Ծրագիր՝
Սոֆյա Սայադյան
- Գուրգեն Ալեմշահ․ «Իմ երգը»
- Գեղունի Չթչյան․«Աղավնիներ»
- Բարսեղ Կանաչյան․ «Օրոր»
- Արտեմի Այվազյան․ «Երևան»
- Առնո Բաբաջանյան․ «Ճերմակափետուր»
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
- Կոմիտաս. «Գութաներգ» «Ել, Ել»
- Ռոբերտ Մլքեյան. «Մարալ» (մշակում)
Հայաստանի պետական կամերային երգչախումբ և մենակատարներ
- Կոնստանտին Պետրոսյան. «Տիրամայր»
Մենակատար՝ Սոֆյա Սայադյան
- Առնո Բաբաջանյան. «Տղերքը որոնք չկան»
Մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան, Մավր Մկրտչյան, Ռազմիկ Բաղդասարյան
- Արմեն Տիգրանյան. «Անուշի խելագարությունը»՝ «Անուշ» օպերայից Մենակատար՝ Սոֆյա Սայադյան
- Ալեքսանդր Հարությունյան. «Հայրենիքիս հետ»
Մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան, Արամ Ավետիսյան, Արմեն Գրիգորյան
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ եվրոպական բարոկկո երաժշտությանը նվիրված համերգը։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ ՝
- Աննա Բակունց. երգեհոն
- Թերեզա Ոսկանյան.կլավեսին
- Գայանե Ղամբարյան. սոպրանո
- Գալինա Ցոլակյան. սոպրանո
- Արամո Մամիկոնյան. տենոր
- Շահանե Աղաքարյանը. սոպրանո
- Զավեն Հարությունյան. ֆագոտ
- Վարդգես Հովհաննիսյան.ֆագոտ
Ծրագրում`
- Անտոնիո Վիվալդի. «Vedrò con mio diletto», արիա Il «Giustino»օպերայից
- Ջովաննի Բատիստա Պերգոլեզի. «Cujus animam gementem», արիա «Stabat Mater»-ից
- Գեորգ Ֆիլիպ Տելեման. Ֆագոտի սոնատ ֆա մինոր
- Ուիլյամ Հեյս. Երգեհոնի կոնցերտ (սոլ մաժոր)
- Յոհան Սեբաստիան Բախ. «Gloria Patri et Filio», զուգերգ «Gloria in excelsis Deo» կանտատից BWV 191
- Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Ah, spietato», արիա «Amadigi di Gaula» օպերայից
- Յոհան Սեբաստիան Բախ. «Aus Liebe», արիա «Մատթեոսի չարչարանքները» օրատորիայից BWV 244
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը:
Նա հայտնի է եվրոպական հանրահայտ համերգասրահներում ու տաճարներում (օրինակ՝ Վեստմինստերյան աբբայությունում, Օսլոյի և Քովենթրիի տաճարներում) իր ելույթներով, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում տարած հաղթանակներով։
Ռադովանովիչի կատարումներն աչքի են ընկնում վիրտուոզությամբ և հուզական խորությամբ, իսկ երկացանկը ներառում է ինչպես բարոկկո, այնպես էլ ժամանակակից երաժշտություն:
Ծրագրում՝
- Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ և Ֆուգա ռե մինոր, BWV 565
- Տոմազո Ալբինիոնի / Ռեմո Ջազոտո. Ադաջո սոլ մինոր
- Ֆրենյո Դուգան (1874–1948). Պրելյուդ դո մաժոր; Պրելյուդ լյա մինոր
- Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (1809–1847). Պասակալիա
- Վլադիմիր Տոշիչ (1949–2025). Medial 2
- Պետրա Բյորխաուգ (ծնվ. 1964). Ավե Մարիս Ստելլա
- Սիմեոն Երևանցի (18-րդ դար) / Կոմիտաս. Տէր Ողորմեա (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Սբ. Ներեսես Շնորհալի (12-րդ դար) / Կոմիտաս. Առավոտ լուսոյ (փոխ.՝ Դավիթ Գիլանյանի)
- Գրիգոր Պահլավունի (12-րդ դար) / Կոմիտաս. Ով զարմանալի (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Կոմիտաս (1869 - 1935). Յայս յարկ, շարական խնկարկության (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Էդվարդ Գրիգ (1843–1907). Առավոտյան տրամադրություն, Նորվեգական պար թիվ 2, Լեռների արքայի քարանձավում
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 6000, 8000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






