Համերգներ

Գալիք համերգներ
Գնել տոմս

Ֆրանկոֆոնիա. բարոկ, ռոմանտիկ, XX –րդ դար… | «Տաղարան» համույթ

Ապրիլի 29-ին՝ ժամը 19:30-ին, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, կներկայացնի «Ֆրանսիական բարոկ, ռոմանտիկ և XX-րդ դար…» խորագրով համերգը։ 
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան:

Ծրագիր՝
1. Ժան Բատիստ Լյուլի. Երկու րիտուրնել 
2. Ժան Բատիստ Լյուլի. «Պասակալիա»՝ «Պերսեվս» օպերայից
3. Ժան Բատիստ Լյուլի. Նախերգանք և սյուիտ  «Թեսևս» օպերայից,  «Մարշ դե Սովոյե»
4. Ժան Ֆիլիպ Ռամո. նախերգանք «Զաիս» բալետից
5. Ժան Ֆիլիպ Ռամո. «Վայրենիներ»` «Les indes galantes» օպերա-բալետից 
6. Ժան Ֆիլիպ Ռամո. Նախերգանք «Զրադաշտը» օպերայից
7. Շարլ Գունո. արիետ «Ահ, ես ուզում եմ ապրել»` «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից (Ah, je veux vivre)
8. Գաբրիել Ֆորե. «Երազից հետո» (Apres un Reve)
9. Ժյուլ Մասնե. «Սեվիլիանա»՝ «Դոն Սեզար դե Բազան» օպերայից
10. Ֆրանսիս Պուլենկ. «Նոկտյուրն»
11. Ֆրանսիս Պուլենկ. «Նվիրում Էդիտ Պիաֆին»
12. Ֆրանսիս Պուլենկ. «Հրավեր դեպի ամրոց» (3-րդ գործողություն)
13.Ֆրանսիս Պուլենկ. «Սիրո ուղիները» (Les chemins de l`amour)

Մենակատարներ՝ 
Սեդրակ Երկանյան (դաշնամուր)
Նարինե Ղուկասյան (սաքսաֆոն)
Ալիսա Տոկայսկայա (սոպրանո) 
Գայանե Ղամբարյան (սոպրանո, միջազգային մրցույթի դափնեկիր)  
Գալինա Ցոլակյան (սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր)
Քրիստինե Չթչյան (ջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր)

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18, Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը