Համերգներ

Գալիք համերգներ
02 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Ապրիլի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Հանդես կգան երգեհոնահար Լուսին Սառաջյանը և թավջութակահար Արամ Թալալյանը:

Կհնչեն բարոկկո դարաշրջանի ամենանշանակալի կոմպոզիտորների՝ Ջ. Մուֆաթի, Լ. Կուպերենի, Ֆ. Կուպերենի, Յ.Ս. Բախի և Գ-Գ. Նիվերսի ստեղծագործությունները։
Համերգը նվիրվում է Սաշ Աղամյանի հիշատակին (1973 - 2025):

Ծրագիր՝
-Գեորգ Մուֆաթ. Տասնմեկերորդ տոկատ
-Լուի Կուպերեն. Ֆանտազիա - OL 2, Ֆուգա - OL 62, Պրելյուդ - OL 46
-Ֆրանսուա Կուպերեն. «Օրհնություն. Վեհություն»
(փոխ.՝ թավջութակի և երգեհոնի համար)
-Յոհան Սեբաստիան Բախ. 
Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար սոլ - մաժոր, BWV 1027
(փոխ.՝ թավջութակի և երգեհոնի համար)
Պրելյուդ և ֆուգա սոլ- մինոր, BWV 535
-Գիլյոմ-Գաբրիել Նիվերս. «Փառահեղ  լեզվով խոսեք» (միջնադարյան հիմն )
(փոխ.՝ թավջութակի և երգեհոնի համար)
-Լուի Կուպերեն. Պավանա, G.120
(փոխ.՝ երգեհոնի համար) 
-Յոհան Սեբաստիան Բախ. 
«Եկ, Հեթանոսների Փրկիչ», BWV 659 
(փոխ.՝ թավջութակի և երգեհոնի համար)
Երգեհոնի Տրիո սոնատ մի- մինոր, BWV  528
(փոխ.՝ երգեհոնի և թավջութակի համար)
«Տեր Հիսուս Քրիստոս, դիմիր մեզ»,  BWV 709
Պրելյուդ և ֆուգա ֆա-մինոր, BWV 534

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը