Համերգներ

Գալիք համերգներ
27 մրտ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում է  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ միասին վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները»։ 
Որպես մենակատար հանդես կգա 2018 թվականի Եհուդի Մենուհինի երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի և 2020 թվականի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը։
Համերգը կղեկավարի ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանը։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան

Ծրագիր՝

• Ա. Վիվալդի. «Տարվա եղանակներ»
• Ա. Վիվալդի. Կոնցերտ լարայինների համար № 4 լյա մաժոր, F. XI
• Վ․ Ա․ Մոցարտ. Սերենադ սոլ մաժոր, K. 525 («Փոքրիկ գիշերային սերենադ»)
• Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c


Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը