Գալիք համերգներ
22
մրտ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Մարտի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ:
Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների կատարումով հանդես կգան երգեհոնահարներ՝ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, ինչպես նաև սոպրանո Գայանե Մաթևոսյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը:
Ծրագրում՝
Հարություն Թագվորյան
-Տոկատ և ֆուգա ռե մինոր (Դորիական), BWV 538
Թերեզա Ոսկանյան
-Ֆանտազիա դո մինոր, BWV562
-«Գառնուկները կարող են ապահով լինել» (Որսորդական կանտատից), BWV 208
Գայանե Մաթևոսյան. սոպրանո
Հայկուհի Հակոբյան. ֆլեյտա
Լուսինե Հարությունյան
-Պաստորալ ֆա մաժոր, BWV590
Արմեն Աղաջանյան
-Սոնատ երգեհոնի և թավջութակի համար № 3 սոլ մինոր, BWV 1029
Անդրանիկ Աղաջանյան. թավջութակ
Աննա Բակունց
-Տոկատ և ֆուգա ռե-մինոր, BWV 565
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120






