Համերգներ

Գալիք համերգներ
09 ապր
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

Երաժշտական մենամարտ՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ
Ապրիլի 9-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում են վայելելու իտալացի մեծանուն կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Նիկոլո Պագանինիի՝ ջութակի և նվագախմբի համար գրված լավագույն գլուխգործոցները։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի յուրահատուկ երաժշտական մենամարտի՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ, որտեղ կբացահայտվեն ջութակի բոլոր հնարավորությունները։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան 

Մենակատարներ՝
• Հայկ Կազազյան. ջութակ
• Նիկոլայ Մադոյան. ջութակ

Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո (Իտալիա)

Սիրով հրավիրում ենք միասին վայելելու ջութակի ամբողջ հմայքը՝ իտալական երաժշտության գեղեցիկ հնչյուններով՝ վիրտուոզ կատարմամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը