ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:30
ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ Վ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՀԼԻՃ
Մասնակցում են՝
ԼՈՒՍԻՆ ՍԱՌԱՋՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ԹԵՐԵԶԱ ՈՍԿԱՆՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՎՈՐՅԱՆ
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Ծրագրում՝
ԹԵՐԵԶԱ ՈՍԿԱՆՅԱՆ
ԿՈՄԻՏԱՍ - «Սուրբ-Սուրբ»
ՇՆՈՐՀԱԼԻ/ԵԿՄԱԼՅԱՆ - «Ամեն, Հայր Սուրբ»
փոխադրությունները Վ. Ստամբոլցյանի
Յ.Ս. ԲԱԽ
«Ես դիմում եմ քեզ, Տեր Հիսուս Քրիստոս», BWV 639
«Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», BWV 706
«Ով իրեն հանձնում է միայն Բարձրյալ Աստծո ողորմությանը», BWV 691, 690 և խորալ
ԼՈՒՍԻՆ ՍԱՌԱՋՅԱՆ
Յ.Ս.ԲԱԽ
Տոկատ և ֆուգա ֆա մաժոր, BWV 540
«Եկ հեթանոսների Փրկիչ», BWV659
«Մենք բոլորս հավատում ենք մեկ Աստծուն», BWV 680
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Յ.Ս. ԲԱԽ - «Ժիգա» ֆուգա սոլ մաժոր, BWV 577
Շ.-Մ. ՎԻԴՈՐ – Սիմֆոնիա Nº5(2-րդ մաս Allegro cantabile և 5-րդ մաս Տոկատ)
ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Յ.Ս. ԲԱԽ - Խորալային պրելյեւդ «Փրկիր ինձ Տեր Աստված», BWV 721
ԿՈՄԻՏԱՍ - «Ով է որպես» (փոխ.` Վ. Ստամբոլցյանի)
Գ. ՊԱՀԼԱՎՈՒՆԻ/ԿՈՄԻՏԱՍ - «Ով զարմանալի» (փոխ.`Վ. Ստամբոլցյանի)
«ԶԱՏԿԻ ՇԱՐԱԿԱՆ» - մշ.՝ Մ. Եկմալյանի, փոխ.՝Վ . Ստամբոլցյանի
Լ. ԲՅՈԼՄԱՆ - Աղոթք և Տոկատ երգեհոնային սյուիտից
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՎՈՐՅԱՆ
Յ.Ս. ԲԱԽ
Խորալ «Ես սրտանց ցանկանում եմ», BWV 727
«Մեր Հայրը Երկնքում», BWV 636
«Տեր Աստված, հիմա բացիր երկինքը», BWV 617
Տոկատ և ֆուգա ռե մինոր(դորիական), BWV 538
ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ /Նիդերլանդներ/ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ /Հայաստան/
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18:00
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Ծրագրում՝
ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏԱՐՈՆԱՑԻ / ԿՈՄԻՏԱՍ - «Խորհուրդ Խորին»
ԱՅՐԻՎԱՆԵՑԻ / ԿՈՄԻՏԱՍ - «Սիրտ իմ սասանի»
ՇՆՈՐՀԱԼԻ / ԵԿՄԱԼՅԱՆ - «Ամեն Հայր Սուրբ»
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ (1685-1750) - Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր, BWV 542
ՖԵՐԵՆՑ ԼԻՍՏ - Պրելյուդ և ֆուգա B.A.C.H թեմայով
ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ(1685-1750)
• Տեր Հիսուս Քրիստոս, դարձիր մեզ, BWV 655
• Ես չեմ ուզում թողնել Աստծուն, BWV 658
ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ (1810-1856)
• Էտյուդներ ոտնակներով դաշնամուրի համար, Op. 56 - Mit innigen Ausdruck
• Վեց էտյուդ ԲԱԽ – ի անվան հիման վրա, Op. 60: V. Lebhaft
ՅՈԶԵՖ ՌԱՅՆԲԵՐԳԵՐ (1839-1901)
Երգեհոնային սոնատ 3, Op. 88
- Pastorale. Con moto
- Intermezzo
- Fuge
ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆԸ Ֆրանեկերի Martinikerk-ի տիտղոսավոր երգեհոնահարն է և 1842 թվականին ստեղծված Վան Դամի մոնումենտալ երգեհոնի կանոնավոր կատարողը։
2015 թվականին Վուպերտալի երգեհոնի միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 2017 թվականին Հարլեմում կայացած Սեզար Ֆրանկ միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի և հանդիսատեսի մրցանակին։ 2018 թվականին Լյուբեկում և Համբուրգում կայացած Buxtehude երգեհոնային միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ 2016 և 2019 թվականներին նա եղել է Պոլ Հոֆհայմերի անվան երգեհոնային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից։
Նա համերգներով հանդես է գալիս որպես մենակատար նվագակցող, պարբերաբար մասնակցում է նոր ստեղծագործությունների պրեմիերաներին։ Յոխեմ Շուրմանը նաև ակտիվ է որպես երգեհոնի և դաշնամուրի ուսուցիչ և հանդիսանում է Stichting Organum Frisicum-ի գեղարվեստական խորհրդատուն:
ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Որպես մենակատար համագործակցել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի (մաեստրո Կարեն Դուրգարյան), Հայաստանի պետական սիմֆոնիկ (մաեստրո Գևորգ Մուրադյան) և Master Orchestra նվագախմբերի հետ (մաեստրո Սերխիո Բայետտա/ Իտալիա)։
2019 թվականից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցաբար հեղինակել ու իրականացրել է «Կոմիտաս 150», «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ», «Երգեհոնային կամուրջ», «Արամ Խաչատրյան 120» համերգային ծրագրերը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագծի շրջանակներում իրականացրել է «Արվեստի ամառային ճամբար» ծրագիրը։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 2012 թվականից Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի և երգեհոնի դասատու:
ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ երգեհոն /Նիդերլանդներ/
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00
ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆԸ Ֆրանեկերի Martinikerk-ի տիտղոսավոր երգեհոնահարն է և 1842 թվականին ստեղծված Վան Դամի մոնումենտալ երգեհոնի կանոնավոր կատարողը։
Նա 1997-ից 2007 թվականներին երգեհոնի դասեր է ստացել Յոհան Գ. Քորսից: Այնուհետև սովորել է Թեո Ջելեմայի և Էրվին Վիերսինգայի մոտ Գրոնինգենի Պրինս Կլաուս կոնսերվատորիայում, որտեղ 2013թ. ստեցել է երաժշտության մագիստրոսի կոչում: Յոխեմ Շուրմանը մի քանի ամիս դասեր է վերցրել Լեո վան Դոզելարից և Պաոլո Կրիվելարոյից Բեռլինի Արվեստի համալսարանում: Նա վարպետության դասեր է ստացել Վոլֆգանգ Զերերից, Էրիկ Լեբրունից, Էդոարդո Բելոտտիից և Պիտեր Դիրքսենից։ 2016 թվականից Յոխեմ Շուրմանը կրկին ուսանում է իր նախկին ուսուցիչ Յոհան Գ. Քորսի մոտ։
2013 թվականի դեկտեմբերին Յոխեմ Շուրմանը արժանացել է «Արծաթե ջութակ» մրցանակի, որը երաժշտական մրցանակ է Նիդեռլանդների հյուսիսից երիտասարդ տաղանդների համար: Ժյուրիի զեկույցը բարձր է գնահատել նրա բազմակողմանիությունը, համոզիչ կատարումը և նախաձեռնողականությունը: 2015 թվականի օգոստոսին Վուպերտալում երգեհոնի միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 2017 թվականի մայիսին Հարլեմում կայացած Սեզար Ֆրանկ միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի և հանդիսատեսի մրցանակին։ 2018 թվականի սեպտեմբերին Լյուբեկում և Համբուրգում կայացած Buxtehude երգեհոնային միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ 2016 և 2019 թվականներին նա եղել է Պոլ Հոֆհայմերի անվան երգեհոնային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից։
Նա համերգներով հանդես է գալիս որպես մենակատար նվագակցող, պարբերաբար մասնակցում է նոր ստեղծագործությունների պրեմիերաներին։ Յոխեմ Շուրմանը նաև ակտիվ է որպես երգեհոնի և դաշնամուրի ուսուցիչ և հանդիսանում է Stichting Organum Frisicum-ի գեղարվեստական խորհրդատուն:
Ծրագրում՝
ԴԻՏՐԻԽ ԲՈՒՔՍՏԵՀՈՒԴԵ (1637-1707)
Տոկատ ֆա մաժոր, BuxWV 157
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ (1685-1750)
Պաստորալ, BWV 590 (4 մասեր)
Պրելյուդ և ֆուգա սոլ մաժոր, G BWV 541
ՅՈՀԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԿՐԵԲՍ (1713-1780)
Տրիո 2 ստեղնաշարի և ոտնակի համար
- Adagio
- Non molto allegro
ՅՈԶԵՖ ՀԱՅԴՆ (1732-1809)
Սոնատ ռե մաժոր, Hob. XVI: 37
- Allegro con brio
- Largo e sostenuto
- Finale. Presto ma non troppo
ՅՈՀԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԿԻՏԵԼ (1732-1809)
Պրելյուդ լա մինոր
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ
Իտալական կոնցերտ ֆա մաժոր, BWV 971
- (Allegro)
- Andante
- Presto
Պրելյուդ և ֆուգա ռե մաժոր, D BWV
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46
ՆԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ երգեհոն /Ֆրանսիա/
ՄԱՐԻ ՄՅՈՒԼԼԵՐ ՍԻՄՈՆՅԱՆ սոպրանո /Ֆրանսիա/
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նոյեմբերի 2-ին, ժամը 19:00
ՆԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ ծնվել է Գյումրիում: 1991թ.-ից բնակվում է Ֆրանսիայում։ Աշակերտելով Մարի-Քլեր Ալենին Ռյուեյ-Մալմեզոնի կոնսերվատորիայում, նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ 1994թ.-ին Ֆրիբուրգում կայացած «Լիստ-Մենդելսոն» մրցույթի գլխավոր մրցանակին: Աշխատել է նաև բարոկկո երկացանկում` հանրահռչակ Անդրե Իզուարի և կլավեսինահար Հյուգեթ Դրեյֆուսի ղեկավարությամբ:
Իրականացրել է բազմաթիվ խտասալիկների ձայնագրություններ, որոնք արժանացել են Եվրոպական մասնագիտական լրագրերի դրվատանքին։ Նվագել է բազմաթիվ երկրներում: Ամենանշանավորը Փարիզի Աստվածամոր Տաճարի հայտնի Կավայե - Կոլ երգեհոնի վրա, որը վերջերս վերատեղադրվել է հրդեհից տուժած տաճարի հինգ տարվա վերանորոգումից հետո: Շվեցիարիայի Բյուլ քաղաքում, այն պատմական երգեհոնը, որի վրա նվագել են Լիստը և Մենդելսոնը, հնարավորություն է ընձեռնել Նարինեյին Բախի ստեղծագործությունների ձայնագրության համար: Նրա խտասալիկն արժանացել է «Հինգ Դիապազոն» բարձրագույն գնահատականի:
Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո ՄԱՐԻ ՄՅՈՒԼԼԵՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում՝ զուգահեռաբար երգեհոնի եւ երգեցողության բաժիններում։
2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրում»՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
2024 թ.-ի սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է առաջին մրցանակի։
Ծրագրում՝
Լուի Նիկոլյա Քլերամբո (1676-1749)
Սյուիտ 5 մասից
Ֆրանսուա Կուպերեն (1668-1733)
Պատարագ վանքերի համար, 5 մասից
Ֆրանսուա Կուպերեն
Մթնշաղի առաջին աղոթք
սոպրանո Մարի Մյուլեր
Նիկոլաուս Բրունս (1665-1697)
Պրելյուդ եվ ֆուգա մի մինոր
Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախ(1714-1788)
Սոնատ լա մինոր, երեք մասից
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46