Համերգներ

Գալիք համերգներ
24 հոկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ երգեհոնահար, կոմպոզիտոր, երգեհոնային երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցած Գի Բովեյի (Շվեյցարիա) մենահամերգը:
Գի Բովեն ժամանակակից երգեհոնային աշխարհի ամենահեղինակավոր վարպետներից  է, ով հեղինակել է երգեհոնային 220 ստեղծագործոթյուն և ձայնագրել 50 ձայնասկավառակ: 
Նա հրավիրված պրոֆեսոր է Եվրոպայի բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում:

Ծրագրում՝
- Յոհան Սեբաստիան Բախ (1685 – 1750). Պրելյուդ և Ֆուգա ռե մինոր 539 (ջութակի սոնատի, BWV 1001 առաջին Պրելյուդի հետ միասին, գործիքավորումը՝ Գի Բովեի)
- Կանարիոս (18-րդ դարի անանուն իսպանական ստեղծագործություն)
- Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսո (1584-1654). Տիենտո 59 (Facultad organica-ից) 
- Անանուն (18-րդ և 19-րդ դարեր) 3 ժողովրդական ստեղծագործություն Մեքսիկայից
•    Մարչա
•    Օախակենյա
•    Պինոտեպա
- Ջակոմո Պուչինի 1858-1924)
•    Պիկոլո Վալցեր
•    Սկոսա էլետրիկա 
- 3 ժողովրդական ստեղծագործություն տնային երգեհոնի համար (18-րդ դար, շվեյցարական Տոգենբուրգ տարածաշրջանից)
- Գի Բովե (ծնվ. 1942). Ֆանդանգո միո 

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 6000, 8000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը