Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի երկարամյա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյան 75-ամյակին։
Համերգին մասնակցում են «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)։
Մենակատարներ՝
- Թերեզա Ոսկանյան. երգեհոն
- Հասմիկ Հարությունյան. բլուլ
- Սեդրակ Երկանյան. դաշնամուր
- Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո
- Իրինա Զաքյան. սոպրանո
Ծրագրում`
Երվանդ Երկանյանի վոկալ, գործիքային, խմբերգային ստեղծագործություններ և մշակումներ։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։






