Համերգներ

Գալիք համերգներ
05 նոյ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Երեք տասնամյակ՝ երաժշտական որոնումների, ստեղծագործական բացահայտումների և բեմական հանդիպումների ճանապարհին։

Երևանի պետական կամերային երգչախումբը հրավիրում է միասին տոնելու իր հիմնադրման 30-ամյակը՝ հոբելյանական գալա համերգով։

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Հատուկ այս առիթով պատրաստված համերգային ծրագիրը կներկայացնի հայկական երաժշտության բազմաշերտ աշխարհը՝ Կոմիտասից մինչև մեր օրերի հայ կոմպոզիտորներ՝ համադրելով ավանդույթն ու ժամանակակից երաժշտական մտածողությունը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Հատուկ հյուրեր՝ Տիգրան Համասյան և Dialog Project։ 

Մենակատարներ`
• Նելլի Քալաշյան
• Ժաննա Դավթյան
• Գուրգեն Պողոսյան
• Ջեննի Նազարյան

Ծրագրում՝
• Կոմիտաս․ 
«Սոնա յար», «Երկնքի աստղերը» (Սկլա, սկլա), «Հեյ, գյուլ եմ», «Ծաղիկ ունեմ նարնջի», «Առավոտուն բարի լուս», «Քաղհան», «Շորորա, անուշ յար», «Խումար պառկե»,
• Էդգար Հովհաննիսյան․ 
«Ցորեն եմ ցանե»,
• Տիգրան Մանսուրյան․
 «Արագիլ»,
• Արմենուհի Կարապետյան․ 
«Եկավ գարուն»,
• Տիգրան Համասյան․ 
«Հայրապետական մաղթերգ», «Ազգային ապաշխարության օրհներգ»
• Վահագն Բաբլոյան․ 
«Ամռան գիշեր», «Ջուր կուգեր»,
•Dialog Project-ի մասնակցությամբ՝ «Հով լինի», «Չինար ես», «Կաքավիկ»

Երգչախմբի հիմնադիրն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանը, ով ղեկավարել է այն 1996-ից մինչև 2021 թվականը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է ունեցել Կոմիտասի երաժշտության լայնածավալ ներկայացման և ձայնագրման գործում։ Հարգանքի տուրք մատուցելով այս ժառանգությանը՝ հոբելյանական համերգի ծրագիրը մեկնարկում է Կոմիտասի ստեղծագործություններով։

Տոմսերի արժեքը՝ 4000, 6000, 8000, 10000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը