Համերգներ

Գալիք համերգներ
01 հնս
Գնել տոմս

Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»  համերգ-ներկայացումը։ 

Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն  նոր շնչով ու տրամադրությամբ։ 

Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46
 

02 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։
Ծրագրում ընդգրկված են մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ։

Կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Ծրագրում՝
•    Յոհան Սեբաստիան Բախ. Խորալ No. 22` «Չարչարանքներ ըստ Հովհաննու» օրատորիայից
•    Անտոն Բրուքներ․ «Ave Maria» 
•    Հուգո Վոլֆ․ «Վերջին խնդրանքը», «Հրաժարում»
•    Ռիխարդ Վագներ. «Ջերմոցում» - փոխադրումը՝ Կ. Գոթվալդի 
•    Յոհաննես Բրամս․ Գերմանական «Ռեքվիեմ», մաս 4-րդ 
•    Վոլֆգանգ Ռիմ․ Մոտետներ՝ «Մթնել է», «Տխուր ես, հոգիս», «Նրանք մթնեցրին աչքերս»
•    Քերոլայն Շոու․ «Ձեռքերին», 3-րդ մաս
•    Դարիուս Միյո․ «Բաբելոն»
•    Միխայել Օստրժիգա․ «Աստված օգնական մեզ»
•    Ֆելիքս Մենդելսոն․ Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված»
•    Յաակո Մյանտյույարվի. Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված» 

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

«Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն». Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն» խորագրով համերգը։

Դիրիժոր՝ Վահագն Պապյան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Մենակատար՝ Բելլա Ամարյան. մեցցո-սոպրանո

Ծրագրում ընդգրկված են իտալական բիսեր՝ բարոկկոյից մինչև կինեմատոգրաֆիկ երաժշտություն։

  • Արկանջելո Կորելլի. Կոնչերտո գրոսսո սոլ մինոր, Op. 6, No. 8 («Սուրբ Ծննդյան կոնցերտ») - 15
  • Օտտորինո Ռեսպիգի. Մայրամուտ (Il Tramonto) - 17′
  • Լուիջի Բոկերինի. Լարային կվինտետ մի մաժոր, Op. 13, No. 5 -19′
  • Ջակոմո Պուչինի. «Քրիզանթեմներ» (Crisantemi) - 7′
  • Պիետրո Մասկանի. «Գեղջկական ասպետություն»- 4′
  • Նինո Ռոտա. Մեղեդի «Ամարկորդ»-ից - 2′

Համերգը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 10 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

04 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունը ներկայացնում են ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի «Tango Animal» խորագրով բացառիկ համերգը։
Հունիսի 4-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու տանգոյի պատմության ամենանշանակալի ուրուգվայցի և արգենտինացի հեղինակների ստեղծագործությունները՝ ներկայացված յուրահատուկ և ժամանակակից մեկնաբանությամբ։
Համերգային ծրագիրը հիմնականում հիմնված է երաժիշտների վերջին՝ «Tango Animal» ալբոմի ստեղծագործությունների վրա:
«Բատիմենտո Դուոն» ուրուգվայական գործիքային անսամբլ է, որի կազմում են Իգնասիո Կոռեան և Անդրես Ռեյը: Հենվելով տարածաշրջանային երաժշտության վրա` ուսումնասիրում են տարբեր երաժշտական ոճեր՝ մասնագիտանալով Ռիո դե լա Պլատային բնորոշ ժանրերում, ինչպիսիք են՝ տանգոն, վալսը և միլոնգան:
Անսամբլը ելույթ է ունեցել Ուրուգվայի ամենահեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սոլիս թատրոնում, Սալա Սիտառոսայում և Սալա Հուգո Բալսոյում (SODRE):
Երաժիշտները մասնակցել են միջազգային փառատոների, վարպետության դասերի և համերգային ծրագրերի աշխարհի տարբեր երկրներում՝ Կոլումբիայից ու Մեքսիկայից մինչև Ճապոնիա, Իսպանիա, Անգլիա, Ֆինլանդիա և Արգենտինա։

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

11 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Լևոն Չիլինկիրեան և Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տանը կկայան Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Լևոն Չիլինկիրեանի համատեղ համերգը` նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Լևոն  Չիլինկիրեան.  Դիրիժոր, ջութակ/Մեծ Բրիտանիա

Համերգը կղեկավարի և որպես ջութակի մենակատար հանդես կգա Մեծ Բրիտանիայից ժամանած հայ անվանի երաժիշտ Լևոն Չիլինկիրեանը։

Ծրագիր՝

Մաս I

  1. Ֆելիքս Մենդելսոն.            Լարային սիմֆոնիա №10, սի մինոր, MWV N 10
  2. Հենրի Պյորսել.«Ֆանտազիա»
  3. Նիկոս Սկալկոտաս           . 5 հունական պարեր, AK 11b՝ լարային նվագախմբի համար
  • Էպիրոտիկոս
  • Կրետիկոս
  • Ցամիկոս
  • Արկադիկոս
  • Կլեֆտիկոս

Մաս II

  1. Յոհան Սեբաստիան Բախ. Ֆուգա լա մինոր, BWV 947
  2. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ադաջիո և ֆուգա սոլ մինոր, K. 546
  3. Լյուդվիգ վան Բեթհովեն. Մեծ ֆուգա, Op. 133

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

12 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

 «Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն». Տաղարան-45

Հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն»  խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի  համերգը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

 Մենակատարներ՝

Միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Լուսինե Մարկոսյան, Գայանե Ղամբարյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան

 Ծրագիր՝

  1. «The British Grenadiers »
  2. «Sigh no more Ladies »
  3. «Begone, dull care »
  4. «Drink to me only»
  5. «The Barly mow»
  6. «The happy clown »
  7. «Men of Harlech»
  8. Ռիչարդ Լեվերիջ
  • «The roast beef of old England»

       9.Հենրի Պյորսել.

  • Դիդոնայի արիան «Դիդոնա և Էնեաս» օպերայից

  • Նախերգանք «Դիդոնա և Էնեաս» օպերայից

       10.Գիլս Ֆարնաբի.

  • «Pearce did dance»

        11.Թոմաս Մորլի.

  • «April is in my mistress' heart»
  • «Now is the month of maying»
  • «It was a lover and his lass»
  • «My bonny lass»

      12.Կլավեսինի սյուիտ

Գործիքավորումը և մշակումները՝ Սեդրակ Երկանյանի

 Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ

Պարտեր           1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ

                            6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ

Ամֆիթատրոն և օթյակ         2000 ՀՀ դրամ                         

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

14 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: 
Մենահամերգով հանդես կգա երգեհոնահար Կարինե Հովհաննիսյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև երգեհոնահարներ Ալիսա Ղավճյանը, Արմեն Բաբայանը, ինչպես նաև Մերի Դոլմազյանը(ալտ) և Աստղիկ Կարապետյանը (ֆլեյտա):

Ծրագրում՝

ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Յ.Ս.Բախ. «Ողորմիր ինձ, ո՛վ Տեր Աստված», BWV 721
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/ԱՍՏՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ֆլեյտա
Գ.Ֆ.Հենդել. Ֆլեյտայի սոնատ դո մաժոր, HWV 365
I. Larghetto, 
II. Allegro, 
III. Larghetto, 
IV. A tempo di gavotte, 
V. Allegro
ԱԼԻՍԱ ՂԱՎՃՅԱՆ 
Յ.Ս.Բախ. Պրելյուդ և Ֆուգա դո մաժոր, BWV 553 
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գ.Ֆ.Հենդել. Voluntary II դո մաժոր, Voluntary IX դո մինոր
ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ 
Յ.Ս.Բախ. Ֆանտազիա սոլ մինոր, BWV 542 
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/ՄԵՐԻ ԴՈԼՄԱԶՅԱՆ, ալտ
Գ.Ֆ.Հենդել. Սոնատ վիոլա դա գամբայի համար սոլ մինոր 
I.Andante Largetto, II.Allegto, III.Adagio, IV.Allegro
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Յ.Ս.Բախ.  «Ողջույն քեզ, Հիսուս բարի» խորալ վարիացիաներով, BWV 768 

Տոմսերի արժեքը՝ 2000-4000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

16 հնս
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

Հունիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բացառիկ «Jazzical Komitas» համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր ու ազգային երաժշտության խորությունն ու ջազային նորարարության ազատ արտահայտչականությունը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։  

Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։
Համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի ունկնդրելու Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ 
Միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը (Նյու Յորք) հայտնի է իր դասական վիրտուոզության և ջազային իմպրովիզացիայի պայթուցիկ համադրությամբ։ Նրա համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝ Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։
Չունենալով հայկական ծագում՝ Ջոել Մարտինի կապը Կոմիտասի երաժշտության հետ տևում է ավելի քան վեց տարի։ Նա իրեն անվանում է «ընտրված հայ»՝ իր խոր զգայական մեկնաբանություններով հուզելով հանդիսատեսին Երևանում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Նրա նախագիծն արդեն ներառում է երկու ձայնասկավառակ, իսկ երրորդը նախատեսվում է թողարկել՝ Գրեմմիի առաջադրման ժամանակ։
Նրան միանում է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիպան Օլահը (Լոնդոն), որի համագործակցությունը Մարտինի հետ նախագծին հաղորդում է առանձնահատուկ միջազգային և մշակութային խորություն։

Այս համերգը մաս է կազմում «Jazzical Komitas» 2026–2028 թվականների համաշխարհային շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, որից հետո նախատեսվում են ելույթներ Երևանում և Լոնդոնում։

Տոմսերի արժեքը՝ 3000–15000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

18 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

18 июня в 19:00 в Доме камерной музыки им. Комитаса состоится концерт-представление «Органные сказки: Путешествие в волшебный мир органа».

Зрители по-новому ощутят магическую энергию органной музыки, ее дух и настроение. 

В формате сказки и с интересными сценарными решениями, посредством игр и шуток, любимая актриса Асмик Вердян познакомит детей с волшебным миром органа, превратив обычный вечер в настоящее музыкальное приключение.

А талантливые органистки Лусинэ Арутюнян и Анна Бакунц своим живым исполнением перенесут детей в мир органных звуков от Баха до знакомых мелодий из фильмов о Гарри Поттере. Органист Арутюн Тагворян исполнит роль Гнома.

Дети не только будут слушать музыку, но и станут частью сказочной истории и узнают, как орган может говорить на языке музыки.

Дорогие родители, не пропустите эту музыкальную встречу! Это уникальная возможность познакомить детей с органом и органной музыкой, сочетая искусство и игру, образование и развлечение!

Концерт-представление идёт на русском языке.

Концерт-представление предназначен для детей от 4 лет и старше.

Цена билетов 3000, 4000, 5000 АМД

Для информации: (010) 52-67-18,
Касса: (010) 58-60-46


«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» 

Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը։

Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն նոր շնչով ու տրամադրությամբ։
Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։

Համերգ-ներկայացումը կանցկացվի ռուսերեն լեզվով։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46


 

23 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հունիսի 23-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի 120-ամյակին։

Ծրագրում՝
Դմիտրի Շոստակովիչ․ Կվարտետ N 7
Դմիտրի Շոստակովիչ․ Դաշնամուրային կվինտետ 

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 7000  դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը