Ղեկավար կազմ

Քրիստինա Ոսկանյան

Գեղարվեստական ղեկավար և խմբավար

kristina-oskanyan-850x920px_Mse4E.jpg

Ծնվել է 1974 թ. երաժիշտների ընտանիքում՝ Երևանում։ 3 տարեկանից նվագել է դաշնամուր և այնուհետև 6 տարեկանից հաճախել է Սայաթ-Նովայի անվան դպրոց։

1993-ին ավարտել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու ընդունվել Կոնսերվատորիա՝ որպես խմբավար, պրոֆեսոր Հ․ Միրզոյանի դասարան։ Զուգահեռ աշխատել է օպերային ստուդիայի երգչախմբում։ 1996-ին Հ․ Թոփիկյանի կողմից հիմնվել է Երևանի պետական կամերային երգչախումբը, որտեղ աշխատում է հիմնադրման օրվանից մինչ օրս։ Երգչախմբի համար բազմաթիվ դասական ստեղծագործությունների մշակումների և փոխադրությունների հեղինակ է։ Հանդես է եկել բազում նախագծերում։

2013-2015 թթ. աշխատել է Ջրվեժի Կաթողիկե եկեղեցում՝ որպես խմբավար։ Որպես խմբավար՝ մասնակցել է բազում նախագծերի։ 2015-ին Տիգրան Համասյանի հետ «Լույս ի Լուսո» ծրագրում հանդես է եկել որպես մեներգչուհի։ Էրեբունի-Երևանի միջոցառմանը նույն տարում ԵՊԿԵ-ն հանդես է եկել իր ղեկավարությամբ։

2017-ին երգչախումբը հանդես է եկել Ռուսաստանից ժամանած 3 երգչախմբերի հետ։ Ներկայացվել է Կ․ Ջենկինսի ստեղծագործություններից մեկը, որը պատրաստել է Քրիստինա Ոսկանյանը։ 2018-ին երգչախումբը հանդես է եկել միացյալ երգչախմբերի հետ մեծ համերգով, որի ընթացքում ներկայացվել է Ք․ Պենդերեցկու գործերից մեկը։ ԵՊԿԵ-ի հետ աշխատանքը տարել է հենց Ոսկանյանը։

2018-ին մայիսի 28-ի տոնակատարությունների շրջանակներում երգչախումբը մասնակցել է մեծ համերգի, որի ծրագիրը պատրաստել է Ոսկանյանը։

2018-2019 թթ. Մալաթիայի Հայորդյաց տանն աշխատել է որպես խմբավար։


Լրահոս
Տեգեր