Ղեկավար կազմ

Սեդրակ Երկանյան

գեղարվեստական  ղեկավար, դիրիժոր 

sedrak-yerkanyan-850x920_dl1Lg.jpg

Սեդրակ Երկանյանը ծնվել է 1954 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Լենինականի միջնակարգ երաժշտական դպրոցում, ապա ուսումը շարունակել Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։

1973-1978 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1978-2000 թվականներին աշխատել է Հայաստանի ակադեմիական երգչախմբում՝ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր։ 1990-1992 թվականներին սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Հովհաննես Չեքիջյանի դասարանում։

1994 թվականից առ այսօր Սեդրակ Երկանյանը Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է։

Հյուրախաղերով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում (1989, 1995), Ֆրանսիայում (1986, 1995, 2001), ԱՄՆ-ում (1987), ԽՍՀՄ տարբեր քաղաքներում (1975-1990), Սիրիայում (1992, 1993, 1994, 2002), Լիբանանում (1992, 1993, 1999), Հունաստանում (1990, 2002), Կիպրոսում (2002) և Սերբիայում (2003)։

2012 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։


Լրահոս
Տեգեր