Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունվարի 31-ին կայացել է «Բալետային մոգություն» երգեհոնային համերգային նախագիծը, որի շրջանակում հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հանրահայտ երգեհոնահարներ Լյուդմիլա Գոլուբը և Վալերիա Անֆինոգենովան։
Համերգի ընթացքում նրանք հանդես են եկել չորս ձեռքի համար նախատեսված անսովոր համերգային ծրագրով՝ կազմված ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետներից։
Ծրագրում հնչել են հատվածներ Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը», Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Դմիտրի Շոստակովիչի «Բոլտ», Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա», Վալերի Գավրիլինի «Անյուտա» բալետներից։
Երգեհոնահարները համերգը եզրափակել են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատվածների կատարմամբ, որը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության։
Համերգը տեղի է ունեցել «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամին աջակցությամբ: