Նորություններ

img-2554_xK9c-.jpg
29 05 2025

Ռաֆայել Մանգասարյանի խմբավարական հետագիծը

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մայիսի 27-ին ներկայացրել է խմբերգային երաժշտության համերգ` նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակակիր, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռաֆայել Մանգասարյանին:

Համերգին մասնակցել են «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբը, որոնք ներկայացնում են Մանգասարյանի շուրջ 50-ամյա խմբավարական գործունեության ընթացքում ձևավորված երգչախմբային դպրոցը։

Համերգային այս ծրագիրը միավորում էր հայկական ու արևմտյան դասական երաժշտության հոգևոր, ժողովրդական ու ժամանակակից ստեղծագործություններ։

Համերգը վարել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Օլյա Նուրիջանյանը, ով հանդիսատեսին ներկայացրել է նաև Մանգասարյանի ստեղծագործական ուղին և նրա ավանդը։


Поделиться
Класс