17 03 2026
Ջութակի և դաշնամուրի երկխոսություն․ Անուշ Նիկողոսյան և Ժան-Պոլ Գասպարյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 16-ին կայացել է ջութակահար Անուշ Նիկողոսյանի և ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մենահամերգը։ Երկու վառ անհատականություններ հանդիսատեսին ներկայացրել են դասական երաժշտության բարձրարվեստ էջերից կազմված ծրագիր՝ բացահայտելով ջութակի և դաշնամուրի նուրբ ու բազմերանգ արտահայտչականությունը։
Երեկոյի ընթացքում հնչել են Յոհաննես Բրամսի խոր զգայականությամբ և ներքին բանաստեղծական շնչով հագեցած սոնատը, Կլարա Շումանի նրբազգաց ռոմանսները, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի արտահայտիչ ու գունագեղ ստեղծագործությունները՝ հանդիսատեսին պարգևելով բարձրարվեստ ու հիշարժան երաժշտական երեկո։
Լրահոս